1C օպերատոր
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում 1C օպերատորի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ՝
- Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի (CRM) վարում և կառավարում 1C ծրագրում,
- Ընկերության շուկայի զարգացման պատասխանատուների կողմից ձեռքբերված ինֆորմացիայի ամբողջական բազայի կառավարում և թարմացում, գործող հաճախորդների տվյալների ներմուծում CRM համակարգ,
- Վաճառքի և մարքեթինգի տվյալների ներմուծում CRM համակարգ, ներմուծված տվյալների վերլուծություն,
- Հաճախորդին մատուցվող ծառայությունների ներմուծում CRM համակարգ,
- Շուկայի զարգացման պատասխանատուների պարտքացուցակի վարում/վերահսկում՝ հաճախորդի բերված գումարի, ժամկետանց պարտքերի վերաբերյալ և այլն;
- Հաճախորդների փոխառությունների և մատակարարումների պայմանագրերի ամբողջական ընթացակարգի վարում 1C ծրագրում:
- Պարտքացուցակի ստուգում և վարում 1C ծրագրում:
- Անհրաժեշտության դեպքում հաշվետար-օպերատորին փոխարինում:
- Վաճառքի բաժնի աշխատակիցների փոփոխության դեպքում գնորդների պայմանագրերի ու համաձայնագրերի /ոչ խմբայինի դեպքում / փոփոխում։
- Ըստ պահանջի հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:
Պահանջներ՝
- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ),
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հայերենի և ռուսերենի իմացություն:
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: