Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Լավագույն Telegram ալիքները աշխատանք փնտրելու համար

5/2/2022 | 3816 views

Telegram-ի ալիքները հարմար են նրանով, որ թույլ են տալիս վայրկյանական ստանալ ամենահետաքրքիր և բարձր վարձատրվող աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումները։ Խորհուրդ ենք տալիս ընտրել 2 կամ 3 ալիք, ձեզ հետաքրքրող աշխատանքային ոլորտից, և բաժաանորդագրվել, անգամ, եթե նույնիսկ այս պահին դուք չեք փնտրում աշխատանք։ Միշտ էլ հետաքրքիր և կարևոր է լինում տեսնել, թե ինչ առաջարկներ կան աշխատաշուկայում, ինչ մասնագիտական որակավորումներ են պահանջվում և ինչ աշխատավարձեր են առաջարկվում աշխատաշուկայում։ Այդպիսով դուք միշտ տեղեկացված կլինեք շուկայական միտումների մասին։ Իսկ եթե ձեր կյանքի երազանքների ընկերությունում պատահաբար կստեղծվի աշխատատեղ, կարող եք լինել առաջին դիմողներից մեկը։

Որտե՞ղ փնտրել աշխատանք Telegram-ում

Telegram-ում կան բազում քանակի ալիքներ, որտեղ տեղադրվում են աշխատանքային հայտարարություններ։ Մենք՝ job.am-ում, ստեղծել ենք 1 հիմնական և 8 ոլորտային ալիքներ, որտեղ տեղադրվում են աշխատանքային բոլոր հայտարարությունները։

Մեր ալիքներն են՝

https://t.me/job_am - Հիմնական ալիքը, որտեղ տեղադրվում են բոլոր հայտարարությունները։

https://t.me/jobamAdministrative   / Գրասենյակային ոլորտ․ քարտուղարները, գրասենյակի ղեկավարները, ադմինիստրատիվ օգնականները և ոչ միայն, աշխատանք են գտնում այս ալիքում:

https://t.me/jobamFBA   / Ֆինանասական ոլորտ․ աշխատանքային հայտարարություններ ֆինանսական, հաշվապահության և բանկային գործի վերաբերյալ։

https://t.me/jobam_horeca  / HoReCa ոլորտ․ աշխատանք հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում։

https://t.me/jobam_logistics  / Լոգիստիկայի ոլորտ․ հայտարարություններ լոգիստիկ, տրանսպորտային և գնումների ոլորտում։

https://t.me/jobamMarketing  / Մարքեթինգի ոլորտ․ այստեղ դուք կգտնեք թափուր աշխատատեղեր PR-ի և մարքեթինգի ոլորտում։

https://t.me/jobamHR  / ՄՌԿ ոլորտ․ ամենահետաքրքիր թափուր աշխատատեղերը HR մասնագետների համար:

https://t.me/jobamIT  / ՏՏ ոլորտ․ մենք հավաքում և հրապարակում ենք շուկայում առկա թափուր աշխատատեղերը ծրագրավորողների համար:

https://t.me/jobamDesign  / Դիզայնի և արվեստի ոլորտ․ աշխատատեղեր ստեղծագործ մարդկանց համար։

Բաժանորդագրվե՛ք և առաջինը տեղեկացե՛ք թեժ թափուր աշխատատեղերի մասին:

You may like