Welcome to Globbing
-Մեր աշխատակիցը պետք է ունենա հետաքրքիր հոբբիներ ու տարօրինակ նախասիրություններ,-նշում է Գլոբբինգ ընկերության HR մասնագետ Տաթևիկ Աղաբեկյանը:
Գլոբբինգը միջազգային գնումների հարթակ է, որը իր մի շարք ծառայությունների ու գործիքների շնորհիվ հնարավոր է դարձնում գնումներ կատարել արտասահմանյան խանութներում և ստանալ գնումները Հայաստանում:
-Գլոբբինգի աշխատակիցը ունի հետաքրքիր առանձնահատկություններ և չի վախենում նոր բաներ փորձելուց,-առանձնացնում է Տաթևիկը:
Աշխարհում այս երիտասարդ ոլորտի հիմնական գրավականը երիտասարդ մասնագետներ ունենալն է: Ընտրելով լավ կադրեր՝ կազմակերպությունը չի կարևորում աշխատանքային փորձը, այլ փորձում է վերապատրաստել իր ապագա աշխատակիցներին ինքնուրույն: Ունենալով զարգացման տենդենց՝ կազմակերպությունը կարևորում է ավտոմատացումը, որպեսզի աշխատակիցները զերծ մնան մեխանիկական աշխատանք կատարելուց: Միայն դրանից հետո են ընտվրում մասնագետներ՝ ըստ թվաքանակի անհրաժեշտության: Վերջին 4 ամսվա տվյալներով՝ Գլոբբինգի աշխատակազմն ավելացել է առնվազն 20 հոգով: Այժմ աշխատողների թիվը 75-ն է և կազմակերպության աշխատանքի պահանջարկի հետ այն նույնպես ունի աճի միտում:
You may also like
We are excited to announce a new feature that lets you update your job search status directly from your profile. Choose from 'Actively searching', 'Open to offers', or 'Not Available for Job offers' to let employers know your availability. Update your status now and take control of your profie visibility!