Get our free app. It won't take up space on your device

Նոր գործիք Job.am-ում. ինչպես տեսնել աշխատանքի դիմած թեկնածուների թիվը

Job.am-ը շարունակում է ներդնել նոր գործիքակազմ՝ աշխատանքի որոնման հարցում ձեզ լավագույնս աջակցելու համար։ Այս անգամ խոսքը յուրաքանչյուր աշխատանքի համար դիմած թեկնածուների թիվը տեսնելու հնարավորության մասին է։ 

 

Ինչ է առաջարկում այս նոր գործիքը

Այսուհետ, եթե գրանցվել և մուտք եք գործել մեր հարթակ, յուրաքանչյուր աշխատանքի հայտարարության էջում կտեսնեք, թե քանի թեկնածու է արդեն իսկ դիմել է տվյալ հաստիքին։

 

Այս տեղեկատվությունը հասանելի է աշխատանքի վերաբերյալ մանրամասների բաժնում՝ ամենատեսանելի հատվածներից մեկում։ Այս թիվը իրական ժամանակում թարմացվում է՝ ամեն մի նոր թեկնածուի դիմելուց հետո։ Այսպիսով, դուք կարող եք հստակ պատկերացում կազմել տվյալ հաստիքի համար մրցակցության վերաբերյալ։

 


Ինչու է այս գործիքը կարևոր

Նախ և առաջ այն աշխատանք փնտրողներին տալիս է մի շարք հնարավորություններ։ Տեսնելով ձեր նախընտրած հաստիքի մրցակցության աստիճանը` կկարողանաք որոշել, թե արդյոք արժե շտապել դիմելու հարցում, թե կարող եք մի փոքր սպասել։ Այդ ընթացքում կարող եք ավելի շատ ժամանակ տրամադրել ռեզյումեն վերանայելու և տվյալ հաստիքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Հաստիքի համար դիմած թեկնածուների թիվը տեսնելու հնարավորությունը նաև թույլ է տալիս վերլուծել աշխատաշուկան և հասկանալ տարբեր աշխատանքների նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, ինչպես նաև շուկայի զարգացման միտումները։  

 

Նշենք, որ հնարավոր է տեսնել միայն դիմորդների թիվը, չի ներառվում անձնական տեղեկատվություն, չի բացահայտում, թե ովքեր են դիմել, այսպիսով՝ դուք տեսնում եք միայն թիվը՝ առանց դիմորդների անունների, փորձի կամ այլ մանրամասների։

 

Ինչպես օգտվել

Մուտք գործեք Job.am-ի ձեր օգտահաշիվ, բացեք հետաքրքրող աշխատանքի էջը, դիտեք, թե քանի թեկնածու է դիմել և կայացրեք ավելի տեղեկացված որոշումներ։

 

Հիշեցնենք, որ Job.am-ում գրանցվելը և օգտահաշիվ ունենալը անվճար է։ Դիմորդների թիվը տեսնելը միայն մեկն է այն բազմաթիվ առավելություններից, որոնք ունեն գրանցված օգտատերերը։ Մեր թիմը մշտապես աշխատում է հարթակն ավելի օգտակար դարձնելու ուղղությամբ։ Մեր նպատակն է՝ ներդնել այնպիսի գործիքներ, որոնք կօգնեն ձեզ կայացնել տեղեկացված որոշումներ։

You may also like