Damaris: #insiderlook
Դամարիս ընկերությունը ՏՏ ոլորտի կազմակերպություն է: Հիմնադրվել է 1989թ.-ին Ֆրանսիայում: Մայր գրասենյակը գտնվում է Լիոն քաղաքում: Հայաստանյան մասնաճյուղը գործում է 2005թ.-ից: Կազմակերպության հիմնական գործառույթը փաստաթղթերի արխիվացումն է՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակներով:
Կազմակերպության HR մենեջեր Սիրանույշ Երիցյանն աշխատակցին ընտրելու հարցում կարևորում է վերջինիս սովորելու հանդեպ սերն ու ինքն իր վրա աշխատելու ցանկությունը: Կախված հաստիքից՝ կազմակերպությունը կարևորում է նաև գիտելիքները,սակայն առանձնացնում է մարդկային արժեքների առկայությունը:
Հայաստանյան մասնաճյուղն ունի 20 հիմնական աշխատակից և 40 հեռահար: Վերջինս շատ լավ հնարավորություն է երկրորդ աշխատանք փնտրողների կամ փոքր երեխա ունեցող մայրերի համար, քանզի աշխատանքը կատարվում է տանից:
Դամարիս ընկերությունում կան առանձին հաստիքներ, որտեղ կարևորվում են մասնագիտական գիտելիքները, սակայն կան նաև այնպիսինները, որոնց կրթությամբ և վերապատրաստմամբ զբաղվում է կազմակերպությունը. այսինքն, մասնագիտական գիտելիքները այնքան էլ պարտադիր չեն:
Կազմակերպության աշխատակազմն առանձնանում է իր ընկերասիրությամբ և փորձ փոխանակելու հմտությամբ: Օրինակ բոլոր այն աշխատակիցները, որոնք տիրապետում են ֆրանսերեն լեզվին, անցկացնում են դասընթացներ աշխատակազմի շրջանակներում:
You may also like
We are excited to announce a new feature that lets you update your job search status directly from your profile. Choose from 'Actively searching', 'Open to offers', or 'Not Available for Job offers' to let employers know your availability. Update your status now and take control of your profie visibility!