Ինչու չի հաջողվում հաղթահարել հարցազրույցի փուլը

«Շնորհակալություն, բայց մենք ընտրել ենք մեկ այլ թեկնածուի»։ Որքան հիասթափեցնող է լսել նման պատասխան հարցազրույցից հետո, երբ թվում էր, թե ամեն ինչ արել եք ճիշտ։ Անդրադառնանք մի քանի պատճառների, թե ինչու չի հաջողվում հաղթահարել հարցազրույցի փուլը։
«Ես թիմային մարդ եմ», «Ես սիրում եմ զարգանալ»… Դրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր են։ Գործատուներին պետք են իրական օրինակներ։
Մտածեք ձեր յուրահատկությունների մասին։ Ի՞նչն է ձեզ առանձնացնում։ Ներկայացրեք կոնկրետ իրավիճակներ, երբ այդ հատկանիշները օգնել են ձեզ։
Գործատուն ուզում է տեսնել, որ դուք ցանկանում եք աշխատել հենց իրենց մոտ։ Եթե ձեր պատասխանից չհասկանան, թե ինչու եք ընտրել այդ ընկերությունը կամ այդ պաշտոնը, կկասկածեն ձեր երկարաժամկետ նպատակների վրա։
Ցույց տվեք ձեր հետաքրքրությունը կոնկրետ ոլորտի կամ ընկերության հանդեպ։ Կիսվեք ձեր նպատակներով, որոնք համընկնում են այդ աշխատանքի հետ։
Հարցազրույցը երկխոսություն է, որի ընթացքում գործատուն փորձում է հասկանալ, թե արդյոք իսկապես համապատասխանում եք տվյալ պաշտոնին։
Ուսումնասիրեք ընկերության կայքը, նախագիծները և պատրաստեք կոնկրետ օրինակներ ձեր փորձից՝ կապված աշխատանքային պահանջների հետ։
Ո՞րն է ձեր ամենաթույլ կողմը։ Ինչու՞ եք հեռացել նախորդ աշխատանքից։ Այս հարցերին կարելի է նախապես պատրաստվել։ Եթե խճճվում եք նման հարցերի ժամանակ, կարող եք կորցնել վստահությունը գործատուի աչքերում։
Փորձեք կանխատեսել բարդ հարցերը և նախօրոք մտածել անկեղծ, բայց կառուցողական պատասխաններ։
Հիշեք, որ երբեմն դուք կարող եք ամեն ինչ ճիշտ անել, բայց գործատուն պարզապես փնտրում է մեկ ուրիշին՝ կոնկրետ փորձով, լեզվական իմացությամբ կամ ի վերջո որոշում է տվյալ հաստիքի համար ընտրել կազմակերպության մեկ այլ աշխատակցի։
You may also like