Get our free app. It won't take up space on your device
Բիզնես և մարքեթինգ

Նորացված կայք, ավելի հասանելի գործիքակազմ. Job.am-ը հրապարակեց նոր փոփոխությունները

11/10/2023 | 6374 views

Օրեցօր փոփոխվող թվային աշխարհում նորանոր մարտահրավեր են առաջ գալիս և հաճախ ստիպում վերանայել առկա գործիքակազմը։ Տեխնոլոգիական առաջընթացին համահունչ Job.am-ը շարունակ վերանայում է իր հարթակում ներդրված համակարգերը։ Արդյունքում արդեն իսկ նորացված և թարմացված վեբկայքով այն հասանելի է օգտատերերին։ 

 

Մեր հետևորդները գիտեն, որ Job.am-ի առաքելությունը միշտ եղել է դինամիկ և արդյունավետ հարթակ ապահովելը և՛ գործատուների և՛ աշխատանք փնտրողների համար։ Այսօր մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնացել այս գործում և ձեզ ենք ներկայացնում նորացված վեբկայքը։

 

Իրականացված թարմացումները ոչ միայն նոր շունչ են հաղորդում ձեզ արդեն իսկ ծանոթ հարթակին, այլև մեր բազմազան գործիքակազմից ավելի հեշտ օգտվելու հնարավորություն են տալիս: 

 

Դե ինչ, ժամանակն է միասին բացահայտելու այն փոփոխությունները, որոնք կատարել ենք աշխատանք փնտրելու և աշխատակիցներ հավաքագրելու գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

 

 

Նոր դիզայն

Մուտք գործելով Job.am-ի գլխավոր էջ՝ անշուշտ կնկատեք նոր դիզայնը, որով այսուհետ ներկայանալու ենք մեր օգտատերերին։ Այս փոփոխությունը պայմանավորված չէր միայն վիզուալ առումով հարթակից օգտվողներին ավելի հաճելի տարբերակ առաջարկելու հանգամանքով։ Այն թույլ է տալիս ավելի հստակ և պարզ ներկայացնել առավելությունների այն ամբողջական շրջանակը, որը կարող են ունենալ մեր հարթակից օգտվող աշխատանք և աշխատակից փնտրողները։ 

 

Լավագույն դիզայնն այն է, որն արտացոլում է կայքի ֆունկցիոնալ ներուժը․ հենց այս կարգախոսով ենք առաջնորդվել՝ նոր դիզայնի ընտրության գործում։ Արդյունքում այն ոչ միայն էսթետիկ առումով է հաճելի է, այլև դյուրին՝ հարթակի գործիքակազմից օգտվելու հնարավորությունների տեսակետից։

 

 

Թեկնածուների որոնման համակարգի կատարելագործում

Հերթական նորույթը կայքում հաճելիորեն կզարմացնի գործատուներին։ Ինչպես ավելի վաղ առիթ ենք ունեցել մեր գործիքակազմերի մասին խոսելիս նշելու, հարթակն ունի թեկնածուների որոնման համակարգ, որն օգնում է գտնել լավագույն մասնագետներին, ովքեր առավելագույնս համապատասխանում են գործատուի և հաստիքի պահանջներին։

 

Ճշգրտության ապահովումը թեկնածուների որոնման գործընթացում միշտ եղել է մեր առաջնահերթությունների թվում։ Վերջին փոփոխությունները չեն շրջանցել նաև այս համակարգը, որն այսօր ավելի ճշգրիտ և արդյունավետ աշխատող գործիքներ է առաջարկում՝  թույլ տալով կատարել թիրախավորված որոնում և անմիջապես համակարգի միջոցով ձեր պահանջներին բավարարող մասնագետներին հրավիրել աշխատանքի կամ հարցազրույցի։

 

Օգտատերերի հարմար գրանցում և մուտք անձնական էջ

Դեռ չե՞ք գրանցվել Job.am-ում։ Դե ինչ, նորացված կայքին ծանոթանալը հրաշալի առիթ է ընդամենը հաշված րոպեների ընթացքում գրանցվելու և լավագույն հայտարարությունների և հնարավորությունների մասին առաջինն իմանալու համար։

Վերջին փոփոխությունները կատարվել են նաև գրանցվելու և մուտք գործելու համար նախատեսված էջերում։ 

 

Պարզ և հստակ՝ առանց օգտատերերին շփոթմունքի առիթ տվող ավելորդ դետալների․ այսպիսին է էջերի արտաքին տեսքը։ Արդյունքում գրանցման գործընթացը պարզ և հասկանալի է անգամ այն օգտատերերի համար, ովքեր կարծում են, որ տեխնիկական հարցերում կարող են դժվարություններ ունենալ։ Նոր տեսքն օգտատերերին ուղղորդում է գրանցման հստակ քայլերով՝ բացառելով անհարկի և ավելորդ գործողությունները։ 

 

 

Փաթեթների դիտում՝ համեմատության մեջ

Հայտնի է, որ ամեն ինչ լավագույնս գնահատվում է համեմատության մեջ, իսկ ճշգրիտ համեմատությունը թույլ է տալիս կայացնել արդյունավետ որոշումներ։

 

Job.am-ը գործատուներին առաջարկում է փոքր, միջին և մեծ փաթեթներ։ Գործատուին ամենանպատակահարմար փաթեթը ընտրելու հարցում աջակցելու նպատակով ներդրել ենք փաթեթների համեմատության հնարավորություն, ինչը թույլ է տալիս լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր փաթեթի արժեքի և առավելությունների մասին։ Սա իր հերթին կօգնի գործատուին ընտրել իր համար լավագույն փաթեթը՝ հաշվի առնելով հայտարարության համար նախատեսված բյուջեն և այն հնարավորությունները, որոնք նա կարող է ձեռք բերել մեր հարթակում։

 

Հավելենք նաև, որ կարող եք փաթեթների արժեքը դիտել տարբեր արժույթներով՝ դրամով, ռուբլիով, դոլարով և եվրոյով, պարզապես հարկավոր է ընտրել արժույթը։ 

 

 

Հետևեք մեզ և սպասեք նորությունների

Անդադար աշխատանք և կատարելագործվող առավելություններ, որոնք տալիս է մեր հարթակը․ այսպիսի աշխատանքային ոճով հայտնի Job.am-ը խոստանում է նոր հնարավորություններ աշխատանք փնտրողների և գործատուների համար։ Մենք շարունակում ենք ջանքեր չխնայել ձեզ համար բարձրակարգ հարթակ ապահովելու գործում: Վերջին թարմացումները նպատակ ունեն ոչ միայն բավարարել, այլև գերազանցել ձեր սպասելիքները: Այցելեք կայքէջ, ուսումնասիրեք նոր գործառույթները և ինքներդ համոզվեք դրանց արդյունավետության և հեշտ գործածության մեջ։

 

Հետևեք մեզ՝ մեր շարունակական բարելավման ճանապարհին և առաջինը իմացեք թարմացումների և նոր գործիքակազմերի մասին, որոնք կներկայացնենք շատ շուտով։

 

You may like