Get our free app. It won't take up space on your device
Բիզնես և մարքեթինգ

Ավելի քան 11․000 ռեզյումե՝ 2 ամսում․ Job.am-ի Resume Builder-ից օգտվողների թիվն աճում է

3/16/2024 | 3377 views

Job.am-ը պարբերաբար նորացնում և կատարելագործում է իր գործիքակազմը՝ ընդլայնելով այն հնարավորությունները, որոնք ընձեռում ենք ինչպես աշխատանք փնտրողներին, այնպես էլ գործատուներին։ Job.am-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օգտատերերի պահանջները և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ առաջարկում արդիական լուծումներ։ Արդյունքում պարբերաբար ներկայացնում ենք մեր նոր գործիքակազմերը, որոնք ավելի արագ և արդյունավետ են դարձնում աշխատանք փնտրելու և լավագույն տաղանդներին ներգրավելու գործընթացները։

 

Հերթական թարմացումներով կիսվեցինք նախորդ տարվա հոկտեմբերին։ Իր օգտատերերին Job.am-ը ներկայացավ նորացված դիզայնով և կատարելագործված Resume Builder-ով։ Նպատակը ոչ միայն կայքի արտաքին տեսքը բարելավելն, այլև օգտատերերի համար կայքում կողմնորոշվելը և հարթակի ֆունկցիոնալից օգտվելն  էլ ավելի պարզ և դյուրին դարձնելն էր։  

 

 

Այսօր արդեն կարող ենք հստակ գնահատել Job.am-ի գործիքներից մեկի՝ Resume Builder-ի արդյունավետությունը։ Այն ի սկզբանե մեծ հետաքրքրություն առաջացրեց օգտատերերի մոտ․ հաշված օրերի ընթացքում արդեն 1262 անձ կազմել էր իր առցանց ռեզյումեն Job.am-ում։ Հետագա ամիսների ընթացքում ավելի ու ավելի շատ մարդիկ կազմեցին և հարթակ ներբեռնեցին իրենց ռեզյումեները։ Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին ավելի քան 11․000 ռեզյումե է պատրաստվել Resume Builder-ի միջոցով։

 

 

Հավելենք, որ ստեղծելով ձեր ռեզյումեն Resume Builder-ի միջոցով, կարող եք այն օգտագործել ոչ միայն հարթակում աշխատանքի դիմելու համար, այլև ներբեռնելու և ուղարկելու այլ գործատուների, օրինակ՝ էլեկտրոնային նամակի միջոցով։ 

 

Միացեք հարթակին հիմա

Ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ Resume Builder- ը հարմար և արդյունավետ գործիք է։ Ռեզյումե ստեղծելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը մի քանի րոպե։ Հարթակում առկա բազմաթիվ ձևանմուշներից կարող եք ընտրել մեկը և լրացնել ռեզյումեի հիմնական բաժինները` աշխատանքային փորձ, կրթություն, հմտություններ և այլն։ Եթե ցանկանաք այլ ձևանմուշ ընտրել, ապա ձեզ միայն հարկավոր կլինի սեղմել առկա տարբերակների վրա, քանի որ մուտքագրված տվյալները պահպանվում են և ձևանմուշի փոփոխության դեպքում ստիպված չեք լինի դրանք կրկին մուտքագրել։

 

 

Ինչո՞ւ գրանցվել Job.am-ում

Գրանցվելով կայքում և Resume Builder-ի միջոցով ստեղծելով ռեզյումե` կարող եք միայն մեկ քլիքով դիմել հարթակում ներկայացված թափուր հաստիքների համար. ոչ մի էլեկտրոնային նամակ և ոչ մի ավելորդ քայլ, փոխարենը` միայն մեկ քլիք։

 

Ինչպես նշեցինք, հարթակում կարող եք ստեղծել ձեր ռեզյումեն և այն ներբեռնել, սակայն գրանցվելով կարող եք օգտվել ավելի շատ հնարավորություններից։ Նախ նշենք, որ կայքում գրանցվելը և անձնական էջ բացելն անվճար է։ Ձեր անձնական էջում կարող եք հետևել դիմումների ընթացքին և տեսնել, թե արդյոք գործատուն դիտել է ձեր ռեզյումեն։

 

Գրանցվելով հարթակում` կարող եք նաև ստեղծել մինչև 3 ռեզյումե, ինչը հնարավորություն է տալիս տարբեր հաստիքների համար դիմելիս ընտրել այն մեկը, որը լավագույնս է համապատասխանում աշխատանքի պահանջներին։

 

Անձնական էջի միջոցով կարող եք բաժանորդագրվել ձեզ հետաքրքրող ընկերություններին կամ ոլորտներին և ստանալ ծանուցումներ` տեղեկացված լինելու համար նոր հայտնվող հաստիքների մասին։

 

Հավելենք, որ մեր հարթակում դուք եք տնօրինում ձեր մասին տեղեկատվությունը։ Կարող եք կարգավորումների միջոցով թույլատրել կամ սահմանափակել ձեր ռեզյումեի տեսանելիությունը։


Եթե որոշում եք ձեր ռեզյումեն տեսանելի դարձնել, ապա գործատուները թեկնածուների որոնման համակարգի միջոցով կկարողանան գտնել և դիտել այն։ Նրանք հնարավորություն կունենան հրավիրել ձեզ դիմելու իրենց թափուր աշխատատեղերին, ինչպես նաև կկարողանան կապ հաստատել ձեզ հետ՝ հարցազրույցի հրավիրելու կամ աշխատանք առաջարկելու նպատակով։

 

Եթե ձեր ռեզյումեն դարձնում եք ոչ տեսանելի, չի նշանակում, որ այլես չեք կարող դիմել ձեզ հետաքրքրող հաստիքի համար։ Ռեզյումեն ոչ տեսանելի դարձնելու պարագայում այն կկարողանան տեսնել միայն այն գործատուները, ում ինքներդ այն կուղարկեք` աշխատանքի դիմելիս։


Դե ինչ, միացիր Job.am-ին` դառնալով օրեցօր աճող մեր համայնքի մի մասը։ Ստեղծիր քո ռեզյումեն և փնտրիր աշխատանքի նոր հնարավորություններ մեզ հետ։ Իսկ մեր թիմը միշտ պատրաստ է աջակցել տեխնիկական հարցերում և պատասխանել քո հարցերին։


 

You may like