Get our free app. It won't take up space on your device

Շաբաթվա ակտիվության ցուցանիշները՝ «Շաբաթական զեկույց» գործիքի միջոցով

HR ոլորտ
4/9/2026
144 views

Ժամանակակից թվային միջավայրում արագ կողմնորոշվելն ու տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելը դարձել է կարևոր առավելություն։ Հենց այս նպատակով մեր հարթակում ստեղծվել է «Շաբաթական զեկույց» գործիքը՝ ընկերությունների նախորդ շաբաթվա գործունեության հակիրճ, բայց բովանդակալից ամփոփմամբ։

Ի՞նչ է «Շաբաթական զեկույցը»

«Շաբաթական զեկույցը» ներկայացնում է ձեր ընկերության անցած շաբաթվա հիմնական ցուցանիշները՝ պարզ, հասկանալի և համադրելի ձևաչափով։ Դուք տեսնում եք ոչ միայն ձեր առկա հաստիքների դիմելիության, կազմակերպության էջի այցելության և ձեր կազմակերպությունում աշխատանքով հետաքրքրված անձանց դիմումների վերաբերյալ տվյալներ, այլև դրանց համեմատական ցուցանիշները՝ նախորդ շաբաթվա հետ։  Սա օգնում է մեկ հայացքով գնահատել ակտիվությունը, նկատել աճի կամ անկման միտումները և արագ արձագանքել փոփոխություններին։

Ինչպես կիրառել

Կարգավորումների «Ծանուցումներ» բաժնում կարող եք հեշտությամբ ակտիվացնել կամ անջատել «Շաբաթական զեկույցը»՝ ըստ ձեր նախընտրության։ Այսպիսով, ցանկացած պահի կարող եք արագ անցնել և դիտել ձեր վերջին տվյալներն ու վիճակագրությունը՝ առանց լրացուցիչ որոնումների։

Ի՞նչ տվյալներ է տրամադրում զեկույցը

Զեկույցը ներկայացնում է ամբողջական պատկեր՝ համեմատելով նախորդ շաբաթվա տվյալները նախորդ ժամանակահատվածի հետ։ Դուք կստանաք՝

  • Ակտիվ հայտարարությունների քանակը
  • Հայտարարությունների դիտումները
  • Նոր դիմումների թիվը (ներառյալ տոկոսային աճը կամ անկումը)
  • Ընկերության էջի այցելությունների քանակը
  • Նոր դիմորդների թիվը
  • Տվյալների բազայի համալրման դինամիկան

Այս տեղեկատվությունը թույլ է տալիս ոչ միայն տեսնել արդյունքները, այլ նաև հասկանալ դրանց փոփոխության պատճառները։

Ծանուցման ինչպիսի ձևաչափեր են հասանելի

«Շաբաթական զեկույցը» հասանելի է 2 ձևաչափով։ Նախ և առաջ, բոլոր տվյալները կարող եք դիտել անմիջապես հարթակում։ Մյուս տարբերակը էլեկտրոնային նամակով դրանք ստանալն է։ Շաբաթը մեկ անգամ համակարգը ավտոմատ ուղարկում է զեկույցը ձեր էլեկտրոնային փոստին, որպեսզի դուք մշտապես տեղեկացված լինեք, եթե անգամ տվյալ պահին հարթակում ակտիվ չեք։

«Շաբաթական զեկույցը» պարզապես վիճակագրություն չէ։ Սա գործիք է, որը օգնում է տեսնել մեծ պատկերը, գնահատել ձեր ռազմավարության արդյունավետությունը և ընդունել ավելի հիմնավորված որոշումներ։

You may also like