Get our free app. It won't take up space on your device

Հարցազրույց կազմակերպելու գործընթացը Job.am-ում

HR ոլորտ
4/7/2026
174 views

Հարցազրույցներ կազմակերպելու Job.am-ի գործիքակազմը կօգնի գործատուներին ավելի արագ և արդյունավետ իրականացնել հարցազրույցների գործընթացը։ Այսուհետ կարող եք դիմորդներին հրավիրել հարցազրույցի անմիջապես հարթակից՝ մի քանի պարզ քայլով։

Ինչպես է աշխատում հարցազրույցի հրավերը

Հարցազրույցի հրավեը ստեղծելու համար պարզապես ընտրեք համապատասխան դիմորդին և սահմանեք․

  • հարցազրույցի ամսաթիվը,
     
  • ժամը և տևողությունը,
     
  • հարցազրույցի տեսակը՝
     
    • տեղում (In person),
       
    • օնլայն (Online),
       
    • հեռախոսազրույց (Phone)։

 

Որտեղից կարելի է ուղարկել հրավերը

Հարցազրույցի հրավեր կարող եք ուղարկել յուրաքանչյուր աշխատանքի հայտարարության դիմորդների էջից։ Դիմորդի ռեզյումեի վերևի աջ հատվածի գործիքակազմում ավելացել է տվյալ դիմորդին հարցազրույցի հրավիրելու հնարավորություն, որից բացվում է հարցազրույց ստեղծելու էջը։

 

 

«Հարցազրույցներ» բաժին

Գործատուների համար հարթակի ձախ հատվածի նավիգացիայում ավելացել է նոր բաժին՝ «Հարցազրույցներ», որտեղ կարող եք կառավարել բոլոր հարցազրույցները մեկ վայրից։ Այստեղ հասանելի են հարցազրույցների կարգավիճակները։ Հարցազրույցների կարգավիճակները կարող են լինել․ 

  • Սպասման մեջ
  • Հաստատված
  • Մերծված
  • Չեղարկված

Հարցազրույցի ամսաթվի ավարտից հետո բոլոր հարցազրույցները ավտոմատ կերպով տեղափոխվում են «Արխիվացված» բաժին, որտեղ յուրաքանչյուր հարցազրույցի վրա սեղմելիս բացվող պատուհանում տեսանելի է նաև, թե ինչ կարգավիճակ ուներ հարցազրույցը մինչ արխիվացվելը։

Որոնում և ֆիլտրում

Հարցազրույցների բաժնում առկա է որոնման հնարավորություն՝ ըստ 

  • դիմորդի անվան կամ աշխատանքի հայտատարության 
  • կարգավիճակի (հնարավոր է ընտրել մի քանի կարգավիճակ)
  • ամսաթվի
  • աշխատանքի հայտարարությունների (հնարավոր է ֆիլտրել մեկ կամ մի քանի աշխատանքի հայտարարություններ)
     

 

Էլեկտրոնային  ծանուցումներ

Համակարգն ավտոմատ կերպով էլեկտրոնային ծանուցումներ է ուղարկում թեկնածուի կողմից հարցազրույցի հրավերը ընդունելուց, մերժելուց կամ չեղարկելուց հետո, իսկ հարցազրույցից 24 ժամ առաջ մասնակիցներին ուղարկվում է հիշեցում։

 

 

Առկա է նաև հարցազրույցներն օրացույցներում ավելացնելու հնարավորություն։

 

 

Job.am-ի հարցազրույցների գործիքը ստեղծված է հավաքագրման գործընթացը ավելի պարզ, արագ և արդյունավետ դարձնելու համար՝ դիմորդների հետ հարցազրույցները մեկ հարթակում կազմակերպելու միջոցով։

You may also like