Get our free app. It won't take up space on your device

Job.am-ի Talent Pool™-ը՝ գործատուի տաղանդների բազա

HR ոլորտ
4/7/2026
140 views

Talent Pool™-ը կազմակերպության սեփական, մշտապես համալրվող տաղանդների բազան է։ Այն տաղանդների պասիվ հավաքագրման գործիք է, որի միջոցով հետաքրքրված մասնագետները կարող են իրենց տվյալներն ուղարկել իրենց նախընտրած գործատուին։ Արդյունքում գործատուն ունենում է թեկնածուների պատրաստի բազա, ուր ցանկացած պահի կարող է մուտք գործել և որոնել անհրաժեշտ մասնագետին։

 

Ինչպես է աշխատում Talent Pool™-ը

Job.am հարթակում առկա ընկերության էջում հայտնվում է նոր բաժին, որը թույլ է տալիս տվյալ ընկերությունով հետաքրքրված դիմորդներին լրացնել գործատուի կողմից նախապատրաստված դիմումը՝ պատասխանելով անհրաժեշտ հարցերին և լրացնելով դաշտերը, օրինակ՝ կցելով ռեզյումե և մոտիվացիոն նամակ։

 

 

Ճկուն կարգավորումներ՝ գործատուի պահանջների համապատասխան

Talent Pool™-ը թույլ է տալիս գործատուներին իրենց պահանջերին համապատասխան հարմարեցնել դիմելու գործընթացը՝ սահմանել պարտադիր դաշտեր, առաջարկել կոնկրետ հարցեր, պահանջել պորտֆոլիոյի ներբեռնում։ 

 

 

Թեկնածուների դիմումների մասին գործատու տեղեկանում է և՛ ծանուցման միջոցով, և՛ էլեկտրոնային հասցեին ստացվող հաղորդագրությամբ։  

 

 

Հարթակը նաև հնարավորություն է տալիս ներբեռնել ընկերության Talent Pool™-ի QR կոդը։ Դրանք կարելի է օգտագործել միջոցառումների ժամանակ կամ փակցնել, օրինակ, խանութ սրահի տեսանելի վայրում․ այն կարող է փոխարինել աշխատակից փնտրելու մասին դռներին փակցվող հայտարարություններին։ Թեկնածուները պարզապես սկանավորում են կոդը և անմիջապես գրանցվում ընկերության Talent Pool™-ում։

You may also like