Get our free app. It won't take up space on your device

Ինչպե՞ս իմանալ՝ դիտե՞լ են քո դիմումը, թե՞ ոչ

Այդ ընթացքից ամենասթրեսայինը դիմելու պահն է․ կազմում ես կամ խմբագրում ես CV-դ, ուղեկցող նամակ գրում և ուղարկում։ Այժմ մնում է սպասել և գուշակել՝ դիտե՞լ են դիմումը, կարդացե՞լ են քո գեղեցիկ և ուժեղ CV-ն, թե՞ մի կողմ են թողել։

Պատահում է, որ ամբողջովին համապատասխանում ես նշված հաստիքին, դիմում ես, բայց այդպես էլ պատասխանի չես արժանանում։ Այս դեպքում պարզ չէ, թե ինչն է խնդիրը՝ դիմումդ չի՞ հասել, թե՞ գործատուն մատների արանքով է նայում իր իսկ հայտարարությանը։

Ամենակատարյալ տարբերակը կլիներ այն, որ գործատուն տեղեկացներ թե՛ դրական, թե՛ բացասական որոշման մասին և հնարավորություն տար դիմողին հստակ իմանալ՝ ինչ անել հետո՝ հույս դնե՞լ այդ հաստիքի վրա, թե՞ նոր բան որոնել։

Աշխատող-ղեկավար հարաբերություններում շատ կարևոր է թափանցիկությունը։ Աշխատող-ղեկավար հարաբերություններում շատ կարևոր է թափանցիկությունը։ Job.am-ը հարթակ է, որն ուղիղ կապ է ստեղծում աշխատանք որոնողի և գործատուի միջև և փորձում է օգնել նրանց՝ գրագետ և ճիշտ կառուցել իրենց հարաբերությունները։ Այդ նպատակով մշակվել է «Դիմումի կարգավիճակ» գործիքը։

Կայքով աշխատանքի դիմելու դեպքում, մուտք գործելով անձնական պրոֆայլ, կարող ես ընտրել «Իմ դիմումները» բաժինը, որը դիմած աշխատանքների պատմությունն է։ Աշխատանքները ներկայացված են առանձին տողերով, և յուրաքանչյուր տողում երևում է դիմումի կարգավիճակը և ամսաթիվը։ Այսինքն՝ դիմողը կարողանում է տեսնել՝ գործատուն նայե՞լ է իր դիմումը, թե՞ ոչ, քանի՞ օրվա ընթացքում է դա տեղի ունեցել։

Այս կարգավորումն իրականում կարևոր նշանակություն ունի թե՛ դիմողի, թե՛ գործատուի համար։ Դիմողը հասկանում է, թե ինչ կարգավիճակում է իր դիմումը և կարող է հետևություններ անել՝ արդյո՞ք համապատասխանում է նշված հաստիքին, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է գործատուին, նա էլ պետք է պարտաճանաչ դիտի, ծանոթանա դիմումներին։

Աշխատանքի դիմելու ընթացքը միաժամանակ և՛ հետաքրքիր է, և՛ սթրեսային։ Դրա մասին պետք է հիշեն երկու կողմն էլ և ամեն կերպ փորձեն նվազեցնել սթրեսի քանակը՝ ընթացակարգը պարզ, թափանցիկ և հասկանալի դարձնելով։

You may also like