
Խոհարար
Bari Cafe & Restaurant
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level, Senior
Industry:
Restaurants, Food Services
Նկարագրություն
«Բարի» ռեստորանն աշխատանքի է հրավիրում բազմապրոֆիլ (ունիվերսալ), եվրոպական խոհանոցին հմուտ տիրապետող խոհարարների։
Ձեր հիմնական պարտականությունները
- Տաք և սառը ուտեստների պատրաստում,
- Պատվերների պատշաճ և ժամանակին պատրաստում ըստ տեխ-քարտերի,
- Խոհանոցում գտնվող մթերքների ճիշտ մշակում և պահպանում,
- Մաքրության կանոնների խստիվ պահպանում,
- Առկա սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։
Եթե դուք՝
- Ունեք կրթության միջինից ոչ ցածր մակարդակ,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես խոհարար,
- Հմտացած եք եվրոպական խոհանոցի ուտեստների պատրաստման գործում,
- Ունեք «համով ձեռք»,
- Օտար լեզվի իմացություն,
- Մշտապես սովորելու և կատարելագործվելու ցանկություն։
«Բարի»-ն Ձեզ առաջարկում է՝
- Կայուն աշխատանք և միասին զարգանալու ու առաջ գնալու հնարավորություններ,
- Աշխատանքի հարմարավետ վայր,
- Գրանցում՝ ՀՀ ԱՕ-ի համաձայն,
- Մրցունակ վարձատրություն,
- Աշխատանքային գրաֆիկը՝ 6/1:
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն։
Company օverview
Առողջ ուտեստների և համերի բազմազանության միաձուլում Bari մթնոլորտում
«Բարի»-ն կյանք է առել բարի մարդկանց ամենաբարի ցանկություններով։
«Բարի»-ի գլխավոր նպատակն է իր հյուրերին առաջարկել համեղ ուտեստներ՝ որակյալ մթերքի և պատրաստման առողջ տեխնոլոգիաների համադրությամբ։
«Բարի»-ի խոհանոցը հագեցած է Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մեր խոհարարական պրոֆեսիոնալ թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար և համային բոլոր հատկանիշները, նրանց ջերմամշակումից հետո։
«Բարի»-ի ուտեստները պարբերաբար ստուգումներ են անցնում ռեֆերենս լաբորատորիաներում՝ բացառելու համար մթերքներում առկա հակաբիոտիկներն ու քիմիկատները։
«Բարի»-ն համագործակցում է փոքր ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական ֆերմաների հետ և ձեռք բերում բացառապես որակյալ մթերք։
Մեր ամենօրյա ուշադրության ներքո է գտնվում սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանումը՝ ուտեստների մշակման և պատրաստման ողջ շղթայում։ Բացի այդ, «Բարի»-ի անձնակազմն օրական 2 անգամ անցնում է ջերմաչափում, մշտապես կրում բժշկական դիմակներ և ձեռնոցներ։
Սիրով տեղեկացնում ենք, որ «Բարի»-ն ունի նաև առաքման ծառայություն, ինչը նշանակում է, որ կարող եք օգտվել մեր խոհարարի կողմից մշակված հատուկ առաքման մենյուից։
Պատվեր գրանցելու համար կարող եք զանգահարել 041 100162 հեռախոսահամարով:
See more