Առողջ ուտեստների և համերի բազմազանության միաձուլում Bari մթնոլորտում
«Բարի»-ն կյանք է առել բարի մարդկանց ամենաբարի ցանկություններով։
«Բարի»-ի գլխավոր նպատակն է իր հյուրերին առաջարկել համեղ ուտեստներ՝ որակյալ մթերքի և պատրաստման առողջ տեխնոլոգիաների համադրությամբ։
«Բարի»-ի խոհանոցը հագեցած է Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մեր խոհարարական պրոֆեսիոնալ թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար և համային բոլոր հատկանիշները, նրանց ջերմամշակումից հետո։
«Բարի»-ի ուտեստները պարբերաբար ստուգումներ են անցնում ռեֆերենս լաբորատորիաներում՝ բացառելու համար մթերքներում առկա հակաբիոտիկներն ու քիմիկատները։
«Բարի»-ն համագործակցում է փոքր ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական ֆերմաների հետ և ձեռք բերում բացառապես որակյալ մթերք։
Մեր ամենօրյա ուշադրության ներքո է գտնվում սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանումը՝ ուտեստների մշակման և պատրաստման ողջ շղթայում։ Բացի այդ, «Բարի»-ի անձնակազմն օրական 2 անգամ անցնում է ջերմաչափում, մշտապես կրում բժշկական դիմակներ և ձեռնոցներ։
Սիրով տեղեկացնում ենք, որ «Բարի»-ն ունի նաև առաքման ծառայություն, ինչը նշանակում է, որ կարող եք օգտվել մեր խոհարարի կողմից մշակված հատուկ առաքման մենյուից։
Պատվեր գրանցելու համար կարող եք զանգահարել 041 100162 հեռախոսահամարով:
Your information has been forwarded to the employer. To explore more opportunities with other companies on our website, take the next step and create your own personalized page in a few clicks.
We are excited to announce a new feature that lets you update your job search status directly from your profile. Choose from 'Actively searching', 'Open to offers', or 'Not Available for Job offers' to let employers know your availability. Update your status now and take control of your profie visibility!