WMS գործընթացների վերահսկող / օպերատոր (WMS Process Controller / WH Dispatcher)
Alpha Food Service
Նկարագրություն
Փնտրում ենք բարձր պատասխանատվությամբ և կազմակերպչական ուժեղ հմտություններով WMS Գործընթացների Վերահսկող / Օպերատոր, ով կաշխատի անմիջապես պահեստի տարածքում: Թեկնածուն չի հանդիսանում ֆիզիկական աշխատանք կատարող անձնակազմ. նրա դերն է կազմակերպել, համակարգել և վերահսկել պահեստի ամենօրյա գործունեությունը միջազգային WMS համակարգի միջոցով: Նա լինելու է սահմանված ընթացակարգերի (SOPs) գլխավոր ներդրողն ու վերահսկողը «դաշտում»՝ ապահովելով, որ պահեստի աշխատակիցները ճշգրիտ հետևեն համակարգի հրահանգներին:
Պարտականություններ
- Գործընթացների կառավարում և վերահսկողություն. Պահեստի ամենօրյա ռուտինայի (ապրանքների ընդունում, հասցեավորված տեղավորում, պատվերների հավաքագրում և բարձում) կառավարում և դրանց ճշգրիտ իրականացման վերահսկում WMS Logareon համակարգի միջոցով:
- SOP-ների ներդրում գործնականում. Ադմինիստրատորի կողմից մշակված ստանդարտ ընթացակարգերի (SOPs) կիրառման վերահսկում պահեստի աշխատակիցների կողմից, սխալների կանխարգելում և ուղղում հենց տեղում:
- Առաջադրանքների բաշխում (Dispatching). WMS համակարգում ստեղծված հավաքագրման թերթիկների (Picking lists) և առաջադրանքների օպերատիվ բաշխում պահեստի աշխատակիցներին և դրանց կատարման ժամկետների մոնիտորինգ:
- Խնդիրների արագ արձագանքում. Պահեստում առաջացող ընթացիկ խնդիրների (ապրանքի պակասորդ, հասցեի անհամապատասխանություն, տեխնիկական խափանումներ) առաջնային ախտորոշում և արագ համագործակցություն WMS Ադմինիստրատորի հետ:
- Տվյալների համադրում. Պահեստային փաստացի շարժերի և WMS համակարգի տվյալների միջև 100% ճշգրտության ապահովում:
Պահանջներ
- Փորձառություն. Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես պահեստի օպերատոր, հաշվետար, դիսպետչեր կամ լոգիստիկայի համակարգող: 1C, iiko կամ այլ հաշվառման/WMS ծրագրերով աշխատանքի փորձը պարտադիր է:
- Կազմակերպչական և վերահսկողական հմտություններ. Աշխատանքային ընթացքը կազմակերպելու, կառավարելու և պահեստի անձնակազմին ուղղորդելու/վերահսկելու ունակություն:
- Ուշադրություն դետալներին. Բարձր կենտրոնացվածություն, մանրուքների նկատմամբ խիստ ուշադրություն՝ համակարգային և ֆիզիկական տվյալների անհամապատասխանություններից խուսափելու համար:
- Համակարգչային գիտելիքներ. MS Office-ի (հատկապես MS Excel) լավ տիրապետում, տեխնոլոգիական սարքավորումներով (Տվյալների հավաքագրման տերմինալներ՝ TSD, սկաներներ) արագ աշխատելու ունակություն:
- Լեզուներ. Հայերենի գերազանց տիրապետում: Ռուսերենի տարրական իմացությունը (ծրագրի միջերեսը կամ տերմինները հասկանալու համար) կդիտվի որպես առավելություն:
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։