You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Alpha Food Service
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։
Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր ակնկալիքներին համարժեք արդյունք։
- Մենք հասկանում ենք հաճախորդների կարիքները և տրամադրում համապատասխան, արժեքավոր և ավարտուն պրոդուկտ։
- Տիրապետում ենք փորձառության և ոլորտային գիտելիքի՝ ապահովելով որակյալ խորհրդատվություն և սպասարկում։
- Կարևորում ենք անհատական մոտեցումը՝ ձևավորելով վստահելի, երկարաժամկետ հարաբերություններ։
- Մատակարարում ենք մշտապես առկա, ճշգրիտ և ժամանակին առաքված ապրանք՝ պահելով բարձր որակի ստանդարտները։
- Հետևում ենք միջազգային թրենդներին՝ ներմուծելով նոր ապրանքներ, տեխնոլոգիաներ և գիտելիք։