Վերլուծաբան / տվյալների որակի պատասխանատու
Alpha Food Service
Նկարագրություն
Մենք փնտրում ենք վերլուծաբան/տվյալների որակի պատասխանատու ՝ մեր թիմին միանալու համար։
Այս դերի հիմնական նպատակն է ապահովել, որ ընկերության տվյալները լինեն ճշգրիտ, ամբողջական՝ հաշվետվությունների, բիզնես վերլուծության և մեքենայական ուսուցման նախագծերի համար։
Պարտականություններ
- Պարբերաբար ստուգել ընկերության հիմնական բազան և բացահայտել սխալները, բացակայող տեղեկությունները, կրկնօրինակներն ու անհամապատասխանությունները։
- Ստուգել հաճախորդների, ապրանքների, վաճառքների, պաշարների և այլ բիզնես տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
- Բացահայտել հաճախորդների սխալ դասակարգումները, կատեգորիաները, տարածաշրջանները, պատասխանատու մենեջերների նշանակումները և հիմնական բազայի այլ սխալները։
- Համեմատել տվյալները տարբեր հաշվետվությունների, համակարգերի և տվյալների աղբյուրների միջև։
- Ընկերության կառավարման համակարգում բազաների վարման, տվյալների մուտքագրման, դասակարգման վերահսկողություն, սխալների՝ դրանց սկզբնաղբյուրների բացահայտում և ուղղման աջակցություն:
- Պատրաստել ուղղման ենթակա գրառումների ցանկեր և անհրաժեշտության դեպքում համակարգել հայտնաբերված խնդիրները համապատասխան ստորաբաժանումների հետ։
- Աջակցել տվյալների որակի պարբերական հաշվետվությունների և ամփոփագրերի պատրաստմանը։
- Աջակցել վերլուծաբանների թիմին տվյալների ստուգման, նախապատրաստման, համադրման և հիմնական վերլուծական աշխատանքներում։
- Մասնակցել տվյալների ստուգմանը՝ նախքան դրանք օգտագործելը dashboard-ներում, հաշվետվություններում, կանխատեսումներում և ML մոդելներում։
- Օպերացիոն ցուցանիշների, վաճառքների տրենդների և ուղղությունների արդյունավետության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում։
- Վաճառքի գործընթացներում շեղումների, ռիսկերի և օպտիմալացման հնարավորությունների բացահայտում։
- Վերլուծական եզրակացությունների և գործնական առաջարկությունների պատրաստում ղեկավարության և վաճառքի բաժնի համար։
- Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների (Sales Reports) կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես վերլուծաբան, օպերացիոնիստ-վերլուծաբան կամ վաճառքների վերլուծության մենեջեր,
- Excel-ի խորացված գիտելիքներ, գրաֆիկների և կառավարման վահանակների կառուցման կարողություններ,
- Վերլուծություններ իրականացնելու կարողություններ և փորձ՝ ABC/XYZ վերլուծության, վաճառքի ձագարի և պրոմո-ակցիաների արդյունավետության վերլուծության փորձ,
- CRM գործիքների իմացություն և CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ (Bitrix24, 1C ERP, Odoo)
- Համակարգային մտածողություն, մեծ տվյալների հետ աշխատելու կարողություն, ներկայացման հմտություններ, պատասխանատվության զգացողության բարձր մակարդակ,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն՝ թվային սխալների և հաշվետվություններում անհամապատասխանությունների նկատմամբ անհանդուրժողականություն,
- Գրաֆիկների և թվերի վերահսկողություն՝ իրական բիզնես գործընթացները տեսնելու ունակություն,
- Արագություն և ճկունություն՝ մոդելների արագ վերակառուցում մուտքային տվյալների փոփոխության դեպքում,
- Լավ հաղորդակցման հմտություններ և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն,
- Փորձը FMCG, e-commerce, դիստրիբյուցիայի ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- BI գործիքներ իմացությունը, SQL-ի և Python-ի հիմնական գիտելիքները վերլուծության համար կդիտվեն որպես առավելություն։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։