Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր / զարգացման պատասխանատու

Arshin5

City: Yerevan
Salary:
Monthly 200,000-600,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
8/3/2025

Նկարագրություն

Արշին 5 ընկերությունը փնտրում է պատասխանատու և փորձառու մենեջերի / գնումների պատասխանատու (շինանյութերի ոլորտ)՝ աշխատանքային գործունեություն ծավալելու շինանյութերի բազայում:

Պարտականություններ

  • Այցելել շինհրապարակներ և օբյեկտներ՝ ներկայացնելու ընկերության ապրանքատեսականին և առաջարկները,
  • Կառուցել և զարգացնել երկարաժամկետ համագործակցություն վարպետների, բրիգադիրների և կառուցապատողների հետ,
  • Հետևել ընթացիկ շինաշխատանքներին քաղաքում՝ հայտնաբերելով նոր նախագծեր և հնարավոր հաճախորդներ,
  • Կատարել հեռախոսազանգեր՝ ներկայիս և պոտենցիալ հաճախորդներին,
  • Առաջարկել հատուկ գնային առաջարկներ և ակցիաներ՝ ըստ հաճախորդի կարիքների,
  • Ներկայացնել ընկերությունը շուկայում՝ որպես վստահելի մատակարար,
  • Հետևել հաճախորդների գոհունակությանը, կազմակերպել հետադարձ կապ,
  • Համագործակցել պահեստի, մատակարարման և ֆինանսական բաժինների հետ՝ ապահովելու համար պատշաճ սպասարկում,
  • Ամենօրյա հաշվետվություն ղեկավարությանը՝ կատարած այցերի, բանակցությունների և վաճառքների վերաբերյալ,
  • Աջակցել մարքեթինգային արշավներին՝ ֆիզիկապես տարածելով նյութեր, մասնակցելով ծրագրերին,
  • Կազմակերպել հանդիպումներ նոր գործընկերների հետ՝ համագործակցային առաջարկներով,
  • Հստակ կատարել ղեկավարության առաջադրանքները՝ ուղղված հաճախորդների ներգրավմանն ու վաճառքի ծավալի ավելացմանը։

Պահանջներ

  • Աշխատանքի փորձ վաճառքի ոլորտում (ցանկալի է շինանյութերի հետ կապված),
  • Շփվող, խելացի և նախաձեռնող մարդ, ով չի վախենում «դուրս գալ դաշտ»՝ այցելել շինհրապարակներ, շփվել վարպետների և շինարարների հետ,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն, գործին ձեռնարկել կարողանալու ունակություն,
  • Ակտիվ, աշխույժ, խելամիտ մտածողություն ունեցող անձ,
  • Պատասխանատվության զգացում՝ կապված հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման և զարգացման հետ,
  • Հայերենի գրավոր և բանավոր լավ իմացություն,
  • Ցանկալի է՝ վարորդական իրավունք և մեքենա (բայց ոչ պարտադիր)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամեն օր 09:00-ից մինչև 19:00, բացի կիրակի օրվանից։

  • Գործը գնահատվում է արդյունքով, ոչ թե «նստած ժամերով»,
  • Կիրակի օրերին ախատելու դեպքում կլինեն հավելյալ պարգևավճարներ,
  • Լավ աշխատելու դեպքում պարգևավճարները երաշխավորվում են։
Company օverview
address
Address
Իսակովի 22
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 98 640550

Արշին 5-ը արագ զարգացող ընկերություն է, որը մասնագիտացած է շինարարական նյութերի ներմուծման, վաճառքի և շուկայի զարգացման մեջ։ Մեր նպատակն է վերափոխել շինանյութերի վաճառքի ոլորտը Հայաստանում՝ առաջարկելով որակյալ, նորարարական և հասանելի լուծումներ։

Մենք ստեղծում ենք ուժեղ բրենդ՝ Arshin5, որը արդեն վստահություն է ներշնչում շինարարների, նախագծողների և պրոֆեսիոնալ գործընկերների շրջանում։ Այս պահին մենք ընդլայնում ենք մեր թիմը՝ փնտրելով նախաձեռնող, պատասխանատու և էներգիայով լի մասնագետների, ովքեր պատրաստ են աճել մեր հետ։

Եթե ուզում ես դառնալ բիզնեսի մի մաս, որը արագորեն գրավում է շուկան և առաջարկում է իրական աճի հնարավորություն, ապա՝ բարով եկար Արշին 5

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media