You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Arshin5
Արշին 5-ը արագ զարգացող ընկերություն է, որը մասնագիտացած է շինարարական նյութերի ներմուծման, վաճառքի և շուկայի զարգացման մեջ։ Մեր նպատակն է վերափոխել շինանյութերի վաճառքի ոլորտը Հայաստանում՝ առաջարկելով որակյալ, նորարարական և հասանելի լուծումներ։
Մենք ստեղծում ենք ուժեղ բրենդ՝ Arshin5, որը արդեն վստահություն է ներշնչում շինարարների, նախագծողների և պրոֆեսիոնալ գործընկերների շրջանում։ Այս պահին մենք ընդլայնում ենք մեր թիմը՝ փնտրելով նախաձեռնող, պատասխանատու և էներգիայով լի մասնագետների, ովքեր պատրաստ են աճել մեր հետ։
Եթե ուզում ես դառնալ բիզնեսի մի մաս, որը արագորեն գրավում է շուկան և առաջարկում է իրական աճի հնարավորություն, ապա՝ բարով եկար Արշին 5
-
Որակ և վստահություն․ Մենք համոզված ենք, որ երկարաժամկետ հաջողությունը կառուցվում է վստահության և բարձր որակի վրա։
-
Պատասխանատվություն․ Ամեն հաճախորդի, պատվերի և գործընկերության հետևում կանգնած ենք մենք՝ պատասխանատու մոտեցումով։
-
Աճ և զարգացում․ Մենք մշտապես սովորում ենք, նորանում ու ձգտում ենք լինել լավագույնը մեր ոլորտում։
-
Թափանցիկություն․ Մեր բիզնեսը կառուցված է ազնվության ու բաց հաղորդակցության վրա՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։
-
Հաճախորդակենտրոնություն․ Մենք լսում ենք, հասկանում ենք և իրականացնում հաճախորդի կարիքները։