Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր / HoReCa սեգմենտի վաճառքի մենեջեր / Շուկայի զարգացման մասնագետ

MEYRON WINE

Location: Yerevan
Salary:
Monthly 400,000-1,600,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: 8 hour shift
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Restaurants, Food Services
Deadline:
6/27/2026

Նկարագրություն

MEYRON WINE-ը պրեմիում դասի հայկական գինիներ արտադրող ընկերություն է։ Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես շարքային աշխատակցի, այլ վաճառքի հավակնոտ մասնագետի, ով ունի աշխատանքային փորձ HoReCa սեգմենտում և հասկանում է պրեմիում պրոդուկտի արժեքը։ Եթե Դուք ներսից գիտեք, թե ինչպես է աշխատում ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը, կարողանում եք բանակցել համապատասխան անձանց հետ և փնտրում եք աշխատանք, որտեղ Ձեր եկամուտը չունի վերին շեմ, ապա այս առաջարկը Ձեզ համար է։

Ինչ ենք մենք առաջարկում (Աշխատանքային պայմաններ).

  • Բարձր եկամտի հնարավորություն. Կայուն բազային աշխատավարձ + ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍ (%) իրականացված վաճառքներից:

  • Ձեր աշխատավարձը սահմանափակված չէ. որքան շատ եք վաճառում, այնքան շատ եք վաստակում:

  • Որակյալ, պահանջված և էսթետիկ պրոդուկտ, որը հաճելի է ներկայացնել լավագույն հաստատություններում:

Հիմնական պարտականություններ

  • Ակտիվ վաճառք HoReCa-ում. Նոր հաճախորդների որոնում և ներգրավում (պրեմիում դասի ռեստորաններ, հյուրանոցներ, բարեր, սրճարաններ), ինչպես նաև աշխատանք մասնագիտացված գինու բուտիկների հետ:

  • Հարաբերությունների կառավարում. Երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցում և պահպանում որոշում կայացնող անձանց հետ (կառավարիչներ, սոմելյեներ, F&B մենեջերներ):

  • Ապրանքանիշի առաջխաղացում. MEYRON WINE-ի տեսականու գրագետ ներկայացում և համտեսների կազմակերպում, մեր տեսականու ներառում հաստատությունների գինու քարտերում, պատվերների գեներացում:

  • Մերչենդայզինգ և վերահսկողություն. Վերահսկողություն պրոդուկտի ճիշտ ներկայացման և գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման նկատմամբ:

  • Ֆինանսական կարգապահություն. Դեբիտորական պարտքերի վերահսկում, դրամական միջոցների ժամանակին հավաքագրում:

  • Գործընկեր հաստատությունների հետ համատեղ պրոմո-ակցիաների և միջոցառումների կազմակերպում (մարքեթինգի բաժնի աջակցությամբ):

Պահանջներ (ում ենք մենք փնտրում).

  • HoReCa սեգմենտում վաճառքի փորձը պարտադիր պայման է: Դուք պետք է խորապես հասկանաք այս շուկայի առանձնահատկությունները:

  • Անձնական ավտոմեքենայի առկայություն (պարտադիր պայման):

  • Ֆինանսական մոտիվացիա. Ձեզ չի բավարարում միայն ֆիքսված աշխատավարձը, Դուք նպատակադրված եք ստանալ բարձր եկամուտ Ձեր գրանցած արդյունքների դիմաց:

  • Գերազանց հաղորդակցման և շնորհանդեսներ անցկացնելու հմտություններ, համոզելու բարձր կարողություն:

  • Նախաձեռնողականություն, պրոակտիվություն և պատասխանատվության բարձր զգացում:

  • Բարձրագույն կրթություն:

Company օverview
address
Number of employees
1-15

Planted and established in 2019-2021, our vineyards line the sun-drenched hills thriving in a warm climate over an area of 45 hectares (111 acres) of fertile soil, comprising mainly the Areni and Voskehat varieties. These are the most renowned grape varieties indigenous to Armenia and so representative of the Areni region, known for its millenia-old winemaking traditions dating back to time immemorial. Our vineyards are privately owned by the one family whose interest and modern history in winemaking led them to establish new vines at an elevation of 1,250-1,550 meters above sea level in the village of Rind, Areni municipality, Vayots Dzor province. Designed and built from scratch in a remote, hard-to-access area, secluded from urban infrastructure and human settlements, the vineyards receive precise amounts of water through an advanced drip irrigation system, which allows our grape growers to fully control the quality of wine, starting with each vine row being perfectly timed for harvest. The vineyards' excellent southerly exposure ensures timely ripening and yields harvests of only the highest quality grapes. These prized slopes favored by a southern exposure are unprecedented and hard to replicate in the Areni region, which shows through in the peerless quality of the harvest. The vineyards are cultivated and maintained in strict compliance with the biological resources impact mitigation and eco-sustainability requirements. No herbicides or nitrates are used in the care of our vineyards which can cause the slightest harm to human health.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture *
Profile picture is required

Մեքենային առկայությունը *

This field is required

Որքանով եք պատրաստ անմիջապես անցնել աշխատանքի *

This field is required

Ձեր ակնկալվող նվազագույն աշխատավարձի չափը *

This field is required
Cover letter *
Cover letter is required
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media