Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի Մենեջեր (HoReCa)

MEYRON WINE

Industry: Sales, Business Development
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

MEYRON WINE պրեմիում դասի հայկական գինիներ արտադրող ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատուի, ով պատասխանատու կլինի նոր հաճախորդների ներգրավման, մշտական հաճախորդների հետ արդյունավետ համագործակցության, վաճառքի պլանավորման և վերլուծության համար:

https://www.facebook.com/meyronwine

https://www.instagram.com/meyronwine

Աշխատավարձի չափը

Մոտ 500000 ՀՀ դրամ և հաշվառվում է անհատական հետևյալ կերպ`

250 000 ֆիքսված + 50 000 փոխհատուցում + 3% վաճառքներից

Պարտականություններ

  • Ընդլայնել ընկերության ապրանքատեսականու ներկայությունը շուկայում
  • Իրականացնել հաճախորդների ներգրավում և ակտիվ վաճառք
  • Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ
  • Իրականացնել MEYRON WINE գինիների առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում
  • Հաճախորդներին տրամադրել ապրանքի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն
  • Վաճառքի վայրերից պատվերների ընդունում
  • Վերահսկել անհրաժեշտ տեսականու առկայությունը և ապահովել ապրանքի առավել ճիշտ դասավորվածությունը վաճառակետերում
  • Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացումը
  • Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում կազմակերպվող միջոցառումների և ակցիաների մասին
  • Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն
  • Մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում

Պահանջներ

  • Անձնական մեքենայի կամ այլ փոխադրամիջոցի առկայություն
  • Բարձրագույն կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ (նվազագույնը 1 տարի)
  • Հաղորդակցման հմտություններ, բանակցություններ վարելու կարողություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media