ArLeAM ընկերությանն անհրաժեշտ է Վաճառող-գանձապահ` ընկերության
տարածքում գտնվող վաճառակետում աշխատելու համար
Պարտականություններ
- Ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում
- Ապրանքների վաճառքի իրականացում
- Վաճառասրահի գործող ակցիաների ներկայացում
- Ապրանքների ճիշտ դասավորության ապահովում
- Գնապիտակների և ապրանքների մասին տեղեկատվության առկայության ապահովում
- Վաճառված ապրանքի գումարի ընդունում, հաշվում և հանձնում համապատասխան բաժին
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձ՝ տվյալ ոլորտում
- ՀԾ ծրագրի իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- Սպասարկման հմտություններ
- Պատասխանատվության զգացում
- Ճկուն մտածելակերպ
Հավելյալ նշումներ
6 օրյա աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 40 ժամյա տևողությամբ
- Բժշկական ապահովագրություն
- Բոնուսային համակարգ
- Զեղչային համակարգ
- Միջոցառումների մասնակցություն