You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

ՍՈՐՏՍՏՈՐ ՍՊԸ
6 subscribers
About Us
ArLeAM ընկերությունը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գյուղատնտեսական հոլդինգ է, որը բացառապես պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում անգամ մանրուքներում։ Մենք սկսել ենք մեր ուղին ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներով ինտենսիվ մրգային այգիներ ստեղծելուց։ Զուգահեռաբար ներդրվել է տեսակավորման «խելացի» արտադրական հոսքագիծ մրգերի և բանջարեղենի համար։ Մենք մեր սեփական փորձով ենք սովորել արհեստավարժորեն կազմակերպել մրգերի արտադրման ամբողջ շղթան՝ աճեցումից սկսած մինչև բերքը վերջնական սպառողին մատակարարելը։
«ArLeAM»-ի՝ ավելի քան 90 հա տարածք զբաղեցնող ինտենսիվ այգիներում աճեցվում են խնձորի և ծիրանի՝ համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն տեսակներ։ «ArLeAM»-ը ներկայացնում է նաև բնական հյութեր, մեղրի տարբեր տեսակներ, ձեռագործ շոկոլադ:
«ArLeAM»-ի «Դուռ» ապրանքանիշի ներքո մեկտեղված են բարձրակարգ գինիների, հայկական բրենդի, օ դե վի-ների և այլ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի:
Jobs at ՍՈՐՏՍՏՈՐ ՍՊԸ
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to ՍՈՐՏՍՏՈՐ ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company