Տնօրենի անձնական վարորդ
MTK CJSC
Նկարագրություն
«ՄՏԿ» ընկերությունը փնտրում է Տնօրենի անձնական վարորդ։
Պարտականություններ
- Տնօրենի անվտանգ և ժամանակին տեղափոխման ապահովում,
- տնօրենի կողմից տրամադրված երթուղիներով ուղևորությունների իրականացում,
- ավտոմեքենայի պատշաճ և անվտանգ շահագործում,
- ավտոմեքենայի մաքրության և տեխնիկական վիճակի նկատմամբ վերահսկողություն,
- անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթերի և անհրաժեշտ իրերի տեղափոխում,
- ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության պահանջների պահպանում։
Պահանջներ
- Վարորդական իրավունքի առկայություն,
- վարորդի աշխատանքային փորձը պարտադիր է,
- ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն,
- պատասխանատվություն, կարգապահություն և ուշադիր վարելու հմտություն,
- գաղտնիության պահպանման կարողություն,
- ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։
Ինքնակենսագրականում (CV) անպայման նշել ակնկալվող աշխատավարձի չափը։
«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։
Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։
Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։
Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։
Ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են՝
• գազի հաշվիչներ՝ դիաֆրագմավոր, տուրբինային, ռոտացիոն,
• գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներ,
• գազի ճնշման կարգավորիչներ (ցածր, միջին և բարձր ճնշում),
• այրիչներ և կաթսաներ,
• գազի փականներ,
• գազի զտիչներ և գազի մաքրման այլ սարքավորումներ,
• գազաբաշխման կետեր, ագրեգատներ, կայաններ,
• գազի ձայնաազդանշանային սարքեր,
• զոդման էլեկտրոդներ,
• կալցիումի կարբիդ։
Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝
• ճնշման տվիչների, ճնշաչափերի և ջերմաստիճանի տվիչների տրամաչափարկում` տրամաչափարկման վկայականի տրամադրմամբ,
• գազի հաշվիչների կարգաբերում և նորոգում,
• գազի ճնշման կարգավորիչների կարգաբերում և նորոգում,
• գազի ձայնանաազդանշանային սարքերի կարգաբերում և նորոգում։
Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։