Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

MTK CJSC

Address: ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, № 24 տրասնպորտային ձեռնարկություն
Founded: 2015
Number of employees: 16-50
Website: https://mtk.am
About Us

«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։

Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։

Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։

Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։

Ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են՝

• գազի հաշվիչներ՝ դիաֆրագմավոր, տուրբինային, ռոտացիոն,

• գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներ,

• գազի ճնշման կարգավորիչներ (ցածր, միջին և բարձր ճնշում),

• այրիչներ և կաթսաներ,

• գազի փականներ,

• գազի զտիչներ և գազի մաքրման այլ սարքավորումներ,

• գազաբաշխման կետեր, ագրեգատներ, կայաններ,

• գազի ձայնաազդանշանային սարքեր,

• զոդման էլեկտրոդներ,

• կալցիումի կարբիդ։

Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝

• ճնշման տվիչների, ճնշաչափերի և ջերմաստիճանի տվիչների տրամաչափարկում` տրամաչափարկման վկայականի տրամադրմամբ,

• գազի հաշվիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ճնշման կարգավորիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ձայնանաազդանշանային սարքերի կարգաբերում և նորոգում։

Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։

Jobs at MTK CJSC
Ֆինանսիստ
deadline: 7/10/2025
job location Yerevan
Գանձապահ
deadline: 7/5/2025
job location Abovyan
Our Values

«ՄՏԿ» ընկերության արժեքներն են՝

  1. Մասնագիտական հմտություն և որակ,
  2. Նորարարություն և տեխնոլոգիաների առաջատարություն,
  3. Հուսալիություն և հավատարմագրում,
  4. Հաճախորդամետություն,
  5. Ճկունություն և բազմազանություն,
  6. Արագություն և արդյունավետություն,
  7. Հետևողականություն և զարգացում։

«ՄՏԿ» ընկերությունը հավատարիմ է որակին, նորարարությանը, հաճախորդների կարիքների բավարարմանը և շուկայում իր դիրքերի ամրապնդմանը։

Benefits
Annual salary review
Annual salary review
13th salary
13th salary
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Photos
address
Address
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, № 24 տրասնպորտային ձեռնարկություն
address
Number of employees
16-50
website
Website
date
Founded
2015
Industry
Industry
Sales, Business Development
Social media