
Տեղադրման մասնագետ
Gapex LLC
Նկարագրություն
Գապէքս ընկերությունը փնտրում է սկսնակ արհեստավորի։ Ով կմասնակցի տեղադրման աշխատանքներին։ Մենք կսովորեցնենք ամեն-ինչ։
Պարտականություններ
- Բեռնման և բեռնաթափման իրականացում,
- Տեղադրման աշխատանքներ և այլն:
Պահանջներ
- Սովորելու հետ սեր,
- Պարտաճանաչ,
- Թիմային աշխատող։
«Գապէքս» ՍՊԸ-ն ապակու և հայելիների ներկրման, մշակման, մեծածախ և մանրածախ առևտրի խոշոր ընկերություն է։ Գործունեությունը ծավալում ենք 1996թ․-ից, համապատասխանեցնելով լավագույն ավանդույթները արդի պահանջներին ։ Մեր արտադրական համալիրը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով հնարավորություն է տալիս կատարել ապակու մշակման հետ կապված գրեթե բոլոր աշխատանքները, այդ թվում՝ կոփում, լամինացում, կորացում, ավազահարում, փոշեներկում, փորագրություն, եզրահղկում, հղկում, հրազենակայուն ապակու պատրաստում: Օգտագործելով նորագույն սարքավորումները և տեխնոլոգիաները՝ մեր պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ մենք կօգնենք իրագործել մեր հաճախորդների ցանկացած բարդության նախագծերը։ «Գապէքս» ՍՊԸ-ն պատրաստում է ապակեպատ ֆասադներ, ալյումինե դռներ և պատուհաններ, ավտոմատ բացվող դռներ, ապակեփաթեթներ, լոգախցիկներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ կոնստրուկցիաներ, ինչպես նաև վիտրաժներ (ապակենկարներ)՝ դասական, տիֆանի և ֆյուզինգի եղանակով: Կատարում է ապակե գմբեթների, ծածկերի, շվաքարանների տեղադրում, հայելիների ձևավորում և այլ ապակյա ու չժանգոտվող պողպատից կառուցվածքների նախագծման և իրականացման պատվերներ: