You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
About Us
«Գապէքս» ՍՊԸ-ն ապակու և հայելիների ներկրման, մշակման, մեծածախ և մանրածախ առևտրի խոշոր ընկերություն է։ Գործունեությունը ծավալում ենք 1996թ․-ից, համապատասխանեցնելով լավագույն ավանդույթները արդի պահանջներին ։
Մեր արտադրական համալիրը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով հնարավորություն է տալիս կատարել ապակու մշակման հետ կապված գրեթե բոլոր աշխատանքները, այդ թվում՝ կոփում, լամինացում, կորացում, ավազահարում, փոշեներկում, փորագրություն, եզրահղկում, հղկում, հրազենակայուն ապակու պատրաստում:
Օգտագործելով նորագույն սարքավորումները և տեխնոլոգիաները՝ մեր պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ մենք կօգնենք իրագործել մեր հաճախորդների ցանկացած բարդության նախագծերը։
«Գապէքս» ՍՊԸ-ն պատրաստում է ապակեպատ ֆասադներ, ալյումինե դռներ և պատուհաններ, ավտոմատ բացվող դռներ, ապակեփաթեթներ, լոգախցիկներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ կոնստրուկցիաներ, ինչպես նաև վիտրաժներ (ապակենկարներ)՝ դասական, տիֆանի և ֆյուզինգի եղանակով:
Կատարում է ապակե գմբեթների, ծածկերի, շվաքարանների տեղադրում, հայելիների ձևավորում և այլ ապակյա ու չժանգոտվող պողպատից կառուցվածքների նախագծման և իրականացման պատվերներ:
Jobs at Gapex LLC
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to Gapex LLC page to receive notifications about vacancies posted by the company