Սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման բաժնի մասնագետ
"Natfood" CJSC
Նկարագրություն
Բիէլլա մսամթերքի թիմը համալրում է իր որակի կառավարման բաժինը:
Մենք փնտրում ենք մսամթերքի արտադրության ողջ գործընթացը սիրող, պատասխանատվության բարձր զգացումով և թիմային աշխատանքի պատրաստ որակի կառավարման բաժնի աշխատակցի:
Պարտականություններ
- Ապահովում է տեխնիկական պայմանների, տեխնոլոգիական հրահանգների, բաղադրագրերի, համապատասխանության հայտարարագրի պահանջվող փոփոխությունների և պարտադիր գործողությունների իրականացումը համաձայն սննդի անվտանգության պահանջներին,
- Ապահովում է նախքան աշխատանքի ընդունվելը աշխատակիցների նախնական, իսկ հետագայում ` պարբերական բժշկական զննությունների ենթարկումը` “Առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության” կարգի համաձայն,
- Մշակում է FSSC-ի համաձայն ստանդարտ սանիտարական ընթացակարգերը` մատակարարների վերահսկողության, սարքավորումների կառավարման սանիտարահիգենիկ միջոցառումների, անձնակազմի հիգիենայի, պահեստավորման և տրանսպորտի, ջերմաստիճանի վերահսկողության մասով,
- Իրականացնում է նոր ընդունված աշխատակիցների և արդեն աշխատող մասնագետների պարտադիր և պարբերական հրանգավորում:
Պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն,
- 3-5 տարվա աշխատանքային փորձ,
- FSSC 22000, HACCP, ISO 9001 ստանդարտների իմացություն,
- MS Office-ի լավ իմացություն,
- Ստանդարտների համաձայն նորմատիվ փաստաթղթերի մշակման հմտություն:
“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.
“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը
Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։
1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:
2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:
2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:
«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:
Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:
2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:
Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը: