Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

"Natfood" CJSC

14 subscribers
Address: Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
Number of employees: 51-150
Website: www.natfood.am
Phone: +374 60 477 400
About Us

“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.

“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը

Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։

1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:

2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:

«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:

Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը:

Our Values

Մենք առաջնորդվում ենք հետևյալ արժեքներով`

  • Ավանդույթների պահպանում

Հայ մշակույթում իր առանձնահատուկ տեղն ունի հայկական խոհանոցը: Դարերի խորքից եկած ավանդական բաղադրատոմսերն ու համային բազմապիսի համադրություններն ըստ արժանվույն գնահատելով՝ մենք այն հետևողականորեն պահպանում ենք մեր արտադրանքում:

Ինչպես նաև, մեր կայքում առկա բաղադրատոմսերը կօգնեն Ձեզ համեղ ուտեստների պատրաստման գործընթացում։

  • Մշտական զարգացում

Ընկերությունը մշտապես հետևում և արձագանքում է ժամանակակից պահանջներին և տեխնոլոգիական նորամուծություններին. ողջ արտադրական պրոցեսը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան:

  • Բնական արժեքներ

Մենք գիտակցում ենք էկոլոգիապես մաքուր սննդամթերքի կարևորությունը և ձգտում ստեղծել արժեքներ, որոնք առավելագույնս մոտ են բնությանը:

  • Պատասխանատվություն

Հանդիսանալով սննդարդյունաբերության ներկայացուցիչ՝ մենք պարտավոր ենք մեծ պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր մանրուքին՝ առաջին հերթին կարևորություն տալով սննդի անվտանգությանը:

  • Հարգանք

Մեր գործունեության հիմքում հարգանքն է մեր սպառողի և գործընկերների նկատմամբ: Մեր հաջողության չափանիշը սպառողների գոհունակության ապահովումն է:

  • Թիմային աշխատանք

Ընկերությունը գործում է որպես կենդանի օրգանիզմի փոխկապակցված համակարգ, որում յուրաքանչյուր աշխատող առաջնորդվում է մեկ ընդհանուր առաքելությամբ. հավատում մեկ ընդհանուր նպատակի համար գործելու դեպքում` հաջողության հասնելու սկզբունքին:

Այսպիսով, մեր մասին հաճախորդների կողմից հնչած դրական կարծիքները մեր աշխատանքի լավագույն գնահատականն են։

Jobs at "Natfood" CJSC

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to "Natfood" CJSC page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
address
Number of employees
51-150
website
Website
Phone
Phone
+374 60 477 400
Social media