Get our free app. It won't take up space on your device

Շեֆ Խոհարար

Bari Cafe & Restaurant

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Restaurants, Food Services
Deadline:
12/10/2023
Job posting has expired

«Բարի» ռեստորանն աշխատանքի է հրավիրում շեֆ-խոհարարի։

Ձեր առաքելությունն է՝

  • Գործող մենյուի շարունակականության ապահովում։
  • Նոր ուտեստների առաջարկների ներկայացում՝ ռեստորանի նպատակներին ու ոճին համապատասխան։
  • Ուտեստների, մթերքի որակի և ժամկետների վերահսկում։
  • Պատվերների պլանավորում, առաքման որակի և ժամկետների վերահսկում։
  • Գույքագրում։
  • Խոհանոցի անձնակազմի շարունակական ուսուցում։
  • Խահանոցի տարածքների սանիտարահիգիենիկ պայմանների ամենօրյա ապահովում։
  • Առկա սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։

Դուք՝

  • Ունեք կրթության միջինից ոչ ցածր մակարդակ։
  • Խոհարարական բարձր կատեգորիա
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սննդամթերքի արտադրման ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ որպես խոհարար
  • Հմտացած եք եվրոպական խոհանոցի ուտեստների պատրաստման գործում
  • Տիրապետում եք ամենօրյա արտադրության հաշվետվությունների վարման գործիքներին:

«Բարի»-ն Ձեզ առաջարկում է՝

  • Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով հագեցած խոհանոց, ինչը հնարավորություն է տալիս խոհարարական պրոֆեսիոնալ մեր թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար ու համային բոլոր հատկանիշները նրանց ջերմամշակումից հետո
  • Կայուն աշխատանք և միասին զարգանալու ու առաջ գնալու հնարավորություններ
  • Աշխատանքի հարմարավետ վայր
  • Գրանցում՝ ՀՀ ԱՕ-ի համաձայն
  • Մրցունակ վարձատրություն՝ կախված Ձեր հմտություններից և փորձից
  • Աշխատանքային գրաֆիկը՝ 6/1:

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:

Company օverview
address
Address
Վարդանանց 18/1
Phone
Phone
+3744100162
Առողջ ուտեստների և համերի բազմազանության միաձուլում Bari մթնոլորտում «Բարի»-ն կյանք է առել բարի մարդկանց ամենաբարի ցանկություններով։ «Բարի»-ի գլխավոր նպատակն է իր հյուրերին առաջարկել համեղ ուտեստներ՝ որակյալ մթերքի և պատրաստման առողջ տեխնոլոգիաների համադրությամբ։ «Բարի»-ի խոհանոցը հագեցած է Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մեր խոհարարական պրոֆեսիոնալ թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար և համային բոլոր հատկանիշները, նրանց ջերմամշակումից հետո։ «Բարի»-ի ուտեստները պարբերաբար ստուգումներ են անցնում ռեֆերենս լաբորատորիաներում՝ բացառելու համար մթերքներում առկա հակաբիոտիկներն ու քիմիկատները։ «Բարի»-ն համագործակցում է փոքր ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական ֆերմաների հետ և ձեռք բերում բացառապես որակյալ մթերք։ Մեր ամենօրյա ուշադրության ներքո է գտնվում սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանումը՝ ուտեստների մշակման և պատրաստման ողջ շղթայում։ Բացի այդ, «Բարի»-ի անձնակազմն օրական 2 անգամ անցնում է ջերմաչափում, մշտապես կրում բժշկական դիմակներ և ձեռնոցներ։ Սիրով տեղեկացնում ենք, որ «Բարի»-ն ունի նաև առաքման ծառայություն, ինչը նշանակում է, որ կարող եք օգտվել մեր խոհարարի կողմից մշակված հատուկ առաքման մենյուից։ Պատվեր գրանցելու համար կարող եք զանգահարել 041 100162 հեռախոսահամարով:
See more

Spread the word! Share this job on social media