Get our free app. It won't take up space on your device

Պահեստի ներքին լոգիստիկայի մասնագետ

Alpha Food Service

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Other, Logistics, Transportation
Deadline:
9/12/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու Պահեստի ներքին լոգիստիկայի մասնագետ / Warehouse Internal Logistics Specialist, ով կմիանա WMS համակարգի ներդրման ծրագրին և կաջակցի գործող պահեստների ներքին լոգիստիկ գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։

Այս դերը նախատեսված է այն մասնագետի համար, ով ունի գործող պահեստում միջին օղակի ղեկավարի կամ պատասխանատուի փորձ, լավ հասկանում է պահեստի առօրյա օպերացիոն աշխատանքը և պատրաստ է իր փորձը տեղափոխել նոր WMS համակարգի մեջ։

Պաշտոնի հիմնական նպատակը

Ապահովել պահեստի ներքին լոգիստիկ գործընթացների ճիշտ կազմակերպումը, ստանդարտացումը և WMS համակարգում դրանց արդյունավետ իրականացումը։

Մասնագետը WMS ներդրման ընթացքում հանդես կգա որպես Business / Process Key User՝ կապելով պահեստի իրական աշխատանքը, բիզնես գործընթացները և նոր համակարգի հնարավորությունները։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի ներքին լոգիստիկ գործընթացները։
  • Վերահսկել ապրանքների ընդունման, ստուգման, տեղադրման, ներքին տեղափոխության, հավաքագրման, համալրման և դուրսգրման գործընթացները։
  • Ապահովել ֆիզիկական ապրանքային շարժի և WMS-ում գրանցված տվյալների համապատասխանությունը։
  • Մասնակցել գործող պահեստային գործընթացների ուսումնասիրությանը և քարտեզագրմանը։
  • Մասնակցել WMS-ում պահեստային գործընթացների նախագծմանը և օպտիմալացմանը։
  • Մասնակցել WMS-ի թեստավորմանը և User Acceptance Testing (UAT) գործընթացին։
  • Բացահայտել համակարգի և իրական օպերացիոն գործընթացների միջև անհամապատասխանությունները և առաջարկել լուծումներ։
  • Համագործակցել IT, Logistics, Supply Chain, Operations և այլ համապատասխան թիմերի հետ։
  • Աջակցել պահեստի աշխատակիցների՝ WMS համակարգին անցման և նոր աշխատանքային ընթացակարգերի յուրացման գործընթացին։
  • Վերահսկել barcode/scanner-ների և WMS-ի միջոցով իրականացվող գործողությունների ճիշտ կատարումը։
  • Մասնակցել գույքագրման, stock accuracy-ի և պահեստային մնացորդների վերահսկման գործընթացներին։
  • Վերլուծել պահեստային գործընթացների արդյունավետությունը և առաջարկել բարելավումներ։
  • Հետևել սահմանված KPI-ներին և աջակցել դրանց բարելավմանը։
  • Մասնակցել նոր գործընթացների, աշխատանքային հրահանգների և SOP-ների մշակմանը։

Պահանջներ

  • Առնվազն 3-5 տարվա փորձ պահեստային լոգիստիկայի ոլորտում։
  • Առնվազն 1-2 տարվա փորձ պահեստի թիմի, հերթափոխի կամ օպերացիոն գործընթացների համակարգման/ղեկավարման ոլորտում։
  • Գործող պահեստի գործընթացների լավ իմացություն։
  • Ապրանքների ընդունման, տեղադրման, picking, replenishment և ներքին տեղափոխությունների գործնական փորձ։
  • ERP/WMS կամ այլ պահեստային տեղեկատվական համակարգերի հետ աշխատելու փորձ։
  • Excel-ի լավ իմացություն։
  • Վերլուծական և գործընթացային մտածողություն։
  • Թիմերի հետ աշխատելու և գործընթացներ կազմակերպելու ունակություն։
  • Խնդիրները բացահայտելու և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն։
  • Բարձր պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Առավելություն կհամարվի եթե ունեք․

  • WMS համակարգի ներդրման կամ migration ծրագրի մասնակցության փորձ։
  • Odoo, SAP, Oracle, Microsoft Dynamics կամ այլ ERP/WMS համակարգերի փորձ։
  • Barcode և RF scanner տեխնոլոգիաների իմացություն։
  • FIFO/FEFO, batch/lot և serial number management սկզբունքների իմացություն։
  • Warehouse layout և slotting սկզբունքների իմացություն։
  • Picking և replenishment ռազմավարությունների փորձ։
  • Warehouse KPI-ների հետ աշխատելու փորձ։
  • Lean, 5S կամ Continuous Improvement մոտեցումների իմացություն։

Հավելյալ նշումներ

Այս դերը հատկապես կհամապատասխանի Ձեզ, եթե

Դուք արդեն աշխատում եք գործող պահեստում որպես՝

  • Warehouse Supervisor
  • Warehouse Team Leader
  • Warehouse Operations Supervisor
  • Warehouse Manager / Assistant Manager
  • Logistics Supervisor
  • Inventory Supervisor
  • Shift Supervisor
  • կամ նմանատիպ միջին օղակի ղեկավար/պատասխանատու,

և ցանկանում եք ներգրավվել WMS-ի ներդրման և պահեստային գործընթացների թվայնացման իրական նախագծում։

WMS-ի կոնկրետ համակարգի նախկին փորձը պարտադիր չէ, եթե ունեք ուժեղ գործնական պահեստային փորձ և գործընթացները հասկանալու կարողություն։

Ինչ ենք առաջարկում

  • Մասնակցություն իրական WMS ներդրման և թվայնացման նախագծին։
  • Հնարավորություն աշխատելու ժամանակակից պահեստային գործընթացների ներդրման վրա։
  • Մասնագիտական զարգացման և հետագա աճի հնարավորություն։
  • Աշխատանք տարբեր թիմերի և մասնագետների հետ։
  • Ներգրավվածություն գործընթացների օպտիմալացման և նոր ստանդարտների ստեղծման մեջ։
  • Մրցակցային աշխատավարձ՝ փորձին և մասնագիտական կարողություններին համապատասխան։

Խնդրում ենք CV-ում հնարավորության դեպքում նշել՝

  • Ձեր ներկայիս/վերջին պաշտոնը,
  • կառավարվող կամ համակարգվող պահեստի/թիմի չափը,
  • օգտագործված ERP/WMS համակարգերը,
  • և WMS/ERP ներդրման կամ գործընթացների բարելավման նախագծերում Ձեր մասնակցությունը։

Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media