
Պահեստապետ
Control Print
Նկարագրություն
Պահեստի բաժնի ղեկավարն իրականացնում է կազմակերպության ապրանքների պահեստավորումը, հասանելիության ապահովումը և մատակարարումը:
Պարտականություններ
-
Կազմակերպել և վերահսկել պահեստի աշխատանքները:
-
Տրամադրել տվյալներ պահեստում առկա ապրանքների վերաբերյալ:
-
Հետևել պահեստում ապրանքների առկայությանը:
-
Կատարել կիսամյակային և տարեկան գույքագրման աշխատանքներ։
-
Կազմակերպել պահեստի աշխատակիցների աշխատանքները և ապահովել գույքի անվնաս պահպանումը:
-
Կազմակերպել և վերահսկել պահեստի ապրանքների դասավորվածությունը։
-
Հետևել պահեստի մաքրությանը։
-
Մշակել բաժնի ամբողջական աշխատանքների իրականացման և ներքին քայլերի քաղաքականությունը, կիրառել և վերահսկել։
-
Ներդնել պահեստի վերահսկման ծրագրեր և կիրառել։
-
Հետևել իրեն ամրակցված գույքի պատշաճ պահպանմանը:
-
Իրականացնել հաստիքից բխող այլ աշխատանքներ:
-
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն/տեխնիկական կամ համանման/
- ՀԾ-ի իմացությունը պարտադիր է
- Ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է
- Աշխատանքային 3 տարի և ավել փորձը պարտադիր է/ ցանկալի է փորձը արտադրությունում/
Հմտություններ
- Պատասխանատու և պարտաճանաչ
- Ուշադիր մանրուքների նկատմամբ
- Թիմը ղեկավարելու կարողությամբ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային շաբաթ՝ երկուշաբթի - ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 09։00 - 18։00
Աշխատավարձի չափ՝ 450000դր
Ունենալով ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ Control Print տպարանը դարձել է տպագրական ոլորտի մրցունակ ներկայացուցիչներից մեկը։
Տարիների փորձը, սակայն, ցույց է տվել, որ լավագույնը լինելու համար ժամանակից սարքավորումներ ունենալը դեռ բավական չէ։ Control Print տպարանի հաջողության գրավականը ոլորտի լավագույն պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմն է։ Փորձառու մասնագետների աչքից չի վրիպում և ոչ մի մանրուք, հաշվի է առնվում ամեն մի դետալ։ Այսպիսով, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերված անհատական մոտեցման շնորհիվ Control Print-ը դարձել է ոչ միայն տեղական, նաև արտաքին շուկայի իր հաճախորդների հուսալի գործընկերը։ Տպարանի հետ համագործակցում են ինչպես հայկական շուկայի խոշոր և միջին ներկայացուցիչները, այնպես էլ արտասահմանյան մի շարք ընկերություններ։
Պրոֆեսիոնալ թիմը մասնագիտացված է թվային և օֆսեթ, լայնաֆորմատ տպագրության, արտաքին գովազդի և կորպորատիվ նվեր տուփերի դիզայնի ու տպագրության մեջ։ Ավելին, այստեղ կարող եք պատվիրել տպագրություն կտորի վրա (հագուստ, գլխարկներ, կտորից թրենդային պայուսակներ), ինչպես նաև գնել տպագրության համար անհրաժեշտ որակյալ հումք։