Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Control Print

7 subscribers
Address: ք․Երևան, Բաշինջաղյան 198Ա
Number of employees: 51-150
Phone: 055981131
About Us

Ունենալով ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ Control Print տպարանը դարձել է տպագրական ոլորտի մրցունակ ներկայացուցիչներից մեկը։

Տարիների փորձը, սակայն, ցույց է տվել, որ լավագույնը լինելու համար ժամանակից սարքավորումներ ունենալը դեռ բավական չէ։ Control Print տպարանի հաջողության գրավականը ոլորտի լավագույն պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմն է։ Փորձառու մասնագետների աչքից չի վրիպում և ոչ մի մանրուք, հաշվի է առնվում ամեն մի դետալ։ Այսպիսով, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերված անհատական մոտեցման շնորհիվ Control Print-ը դարձել է ոչ միայն տեղական, նաև արտաքին շուկայի իր հաճախորդների հուսալի գործընկերը։ Տպարանի հետ համագործակցում են ինչպես հայկական շուկայի խոշոր և միջին ներկայացուցիչները, այնպես էլ արտասահմանյան մի շարք ընկերություններ։

Պրոֆեսիոնալ թիմը մասնագիտացված է թվային և օֆսեթ, լայնաֆորմատ տպագրության, արտաքին գովազդի և կորպորատիվ նվեր տուփերի դիզայնի ու տպագրության մեջ։ Ավելին, այստեղ կարող եք պատվիրել տպագրություն կտորի վրա (հագուստ, գլխարկներ, կտորից թրենդային պայուսակներ), ինչպես նաև գնել տպագրության համար անհրաժեշտ որակյալ հումք։

Videos

Jobs at Control Print

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Control Print page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
ք․Երևան, Բաշինջաղյան 198Ա
address
Number of employees
51-150
Phone
Phone
055981131
Industry
Industry
Other
Social media