Ներմուծման օպերատոր
Exterior Group LLC
Նկարագրություն
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
Պարտականություններ
- Ապրանքագետների կողմից ներկայացված պատվերների հավաքագրում, համակարգում և ներկայացում մատակարարներին
- Մատակարարների հետ ամենօրյա հաղորդակցություն՝ պատվերների, քանակների, գների և առաքումների վերաբերյալ
- Մատակարարներից ստացված Invoice-ների (ինվոյսների) ստուգում և տվյալների համեմատում
- Ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և համակարգում
- Մաքսային դեկլարացիաների և հարակից փաստաթղթերի հետ աշխատանք
- Ներմուծվող ապրանքների վերաբերյալ տվյալների ծրագրային մուտքագրում և թարմացում
- Պատվերների ընթացքի վերահսկում՝ պատվերի ձևակերպումից մինչև ապրանքի ստացում
- Անհրաժեշտության դեպքում մատակարարների հետ փաստաթղթերի ճշտում և լրացուցիչ տեղեկատվության ստացում
- Ներմուծման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններին
Պահանջներ
- Անգլերենի իմացություն՝ մատակարարների հետ գրավոր և բանավոր հաղորդակցության համար
- MS Office-ի և 1C ծրագրի իմացություն
- Invoice-ների և մաքսային դեկլարացիաների հետ աշխատելու հմտություն
- Թվերի և փաստաթղթերի հետ աշխատելու ուշադիր և ճշգրիտ մոտեցում
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ
- Միաժամանակ մի քանի գործընթացներ համակարգելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Հնգօրյա
- Ժամերը՝ 09:00-18:00
Վայրը՝ Դավիթ Բեկի 134/4
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: