Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Exterior Group LLC

92 subscribers
Address: Դավիթ Բեկ 134/4
Website: www.exterior.am
Phone: +37460668888
About Us
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 16 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 11 խանութ-սրահ և ավելի քան 200 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները:

Jobs at Exterior Group LLC

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Exterior Group LLC page to receive notifications about vacancies posted by the company
Social media