
Ներմուծման և արտահանման մասնագետ
Toruk
Նկարագրություն
ԱյԹի Սերվիս (Մադաթով) ընկերությունը աշխատանքի է հրավիրում ներմուծման և արտահանման մասնագետի:
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություն, ընկերության ապրանքատեսականու արտահանում, անհրաժեշտ հումքի, ապրանքատեսականու ներմուծում
- Ընկերության առկա գործընկերների հետ համագործակցություն, վաճառքի միջազգային նոր հնարավորությունների, գնորդների բացահայտում և համագործակցության զարգացում արտահանման շուկայում
- Ընկերության կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքատեսակների վերաբերյալ շուկայական վերլուծության իրականացում` գնի,առաջարկի,պահանջարկի ուսումնասիրություն և հաշվետվության ներկայացում
- Արտասահմանյան գնորդների և մատակարարների հետ արդյունավետ բանակցությունների վարում
- Գործարքներին վերաբերող փաստաթղթերի պատրաստում, վերահսկողություն հետագա գործընթացի հետ կապված
- Գործարքների հիման վրա իրականացվող բեռնափոխադրումների կազմակերպում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի իմացություն)
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ, ժամեր ՝ 09:00-18:00
«ԹՈՐՈՒԿ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է կոնյակագործության, գինեգործության, ինչպես նաև մրգային օղիների արտադրության ուղղություններում: Այս ամենը իրագործվում է շուրջ 800 հմուտ մասնագետների աշխատանքի շնորհիվ: