
Մենեջեր Մերչնդայզեր
Toruk
Նկարագրություն
Toruk ընկերությունն աշխատանքի է հրավիրում մենեջերի։
Պարտականություններ
- Կատարել շուկայի ուսումնասիրություն
- Ձևավորել պոտենցիալ գործընկերների բազա , ներգրավել նոր գործընկերներ
- Ապահովել ընկերության ապրանքատեսականու ճիշտ դասավորությունը վաճառակետերում
- Հետևել գնապիտակների առկայությանն ու ճշտությանը
- Հմտորեն ներկայացնել ապրանքատեսականին պոտենցիալ գնորդներին,
- Նպաստել ապրանքատեսականու վաճառքի ընդլայնմանը,
- Այցելություններ կորպորատիվ հաճախորդների և HoReCa կետեր
- Ապրանքի ներկայացում և վաճառքների ապահովում HoReCa կետերում
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
- պատվերների ընդունում, առաքման վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է
- Անկաշկանդ հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ
- Պատասխանատվության և ազնվության բարձր զգացում
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն։
- Վարորդական իրավունք, սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է (բնական գազով)
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։
«ԹՈՐՈՒԿ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է կոնյակագործության, գինեգործության, ինչպես նաև մրգային օղիների արտադրության ուղղություններում: Այս ամենը իրագործվում է շուրջ 800 հմուտ մասնագետների աշխատանքի շնորհիվ: