Get our free app. It won't take up space on your device

Մատուցող

Prepa LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Restaurants, Food Services
Deadline:
11/11/2026

Նկարագրություն

Prepa-ն ընդլայնում է իր թիմը և հրավիրում աշխատանքի պատասխանատու ու մոտիվացված մատուցողների։
Եթե սիրում ես մարդկանց հետ շփումը, ջերմ հյուրընկալությունն ու բարձրակարգ սպասարկումը, և սիրում ես աշխատել ակտիվ ու ջերմ թիմում, ապա Prepa-ն սիրով սպասում է քեզ։

Պարտականություններ

  • Հյուրերի պատշաճ ընդունում և բարձրակարգ սպասարկման ապահովում։
  • Հյուրերի հարցումների բարեհամբույր ու արդյունավետ արձագանքում։
  • Տարածքի մաքրության և կոկիկության պահպանում։

Պահանջներ

  • Հաղորդակցման լավ հմտություններ:
  • Պատասխանատվություն և կարգապահություն։
  • Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
  • Թիմայնություն։
  • Ազատ հաղորդակցման հմտություն։

Մենք առաջարկում ենք`

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կարիերայի աճի հնարավորություն,
  • Աշխատանք պրոֆեսիոնալ և զարգացող թիմում։
Company օverview
address
Address
ք․ Երևան, Ամիրյան 4/6 // Թումանյան 21
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 44 201025

Prepa-ն առողջ և արագ սննդի ցանց է, որը լավագույնս համապատասխանում է առողջ ապրելակերպին: Մեր ռեստորանները մատուցում են թարմ, համեղ և սննդարար մթերքներ: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում և մատուցվում է սիրով, որը հագեցած է առողջ ճարպերով, մանրաթելերով և սպիտակուցներով:

Prepa-ն ստեղծվել է մի կնոջ կողմից, ով առաջարկում է ճաշի/ընթրիքի առավել հեշտ տարբերակներ: Երբեմն զբաղվածության պատճառով դժվար է արագ և առողջ սնունդ գտնել: Prepa-ն ստեղծվել է առողջ և արագ սննդի միջև առկա բացը մեկընդմիշտ կամրջելու համար:

Մենք ստեղծել ենք մի վայր, որպեսզի ձեզ զգաք հարմարավետ և կարողանաք օգտվել ճաշացանկից օրվա ցանկացած ժամի: Անկախ նրանից, թե դուք մարզիկ եք, գրասենյակի աշխատակից, թե սննդի մասնագետ, մեզ մոտ կգտնվի Ձեզ համար համապատասխան սնունդ։

Prepa-ն հոգ է տանում այն բաղադրիչների մասին, որոնցով մենք սնվում ենք: Մենք օգտագործում ենք միայն թարմ և բարձրորակ մթերքներ և ամեն օր պատրաստում ենք մեր ուտեստները զրոյից: Մենք ձգտում ենք ազդեցություն թողնել համայնքի վրա ոչ միայն ճաշի կամ ընթրիքի համար սնունդ տրամադրելով, այլ ստեղծելով մարդկանց համայնք, որը գնահատում է իրենց առողջությունն ու սննդի որակը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media