Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Prepa LLC

Address: ք․ Երևան, Ամիրյան 4/6 // Թումանյան 21
Number of employees: 1-15
About Us

Prepa-ն առողջ և արագ սննդի ցանց է, որը լավագույնս համապատասխանում է առողջ ապրելակերպին: Մեր ռեստորանները մատուցում են թարմ, համեղ և սննդարար մթերքներ: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում և մատուցվում է սիրով, որը հագեցած է առողջ ճարպերով, մանրաթելերով և սպիտակուցներով:

Prepa-ն ստեղծվել է մի կնոջ կողմից, ով առաջարկում է ճաշի/ընթրիքի առավել հեշտ տարբերակներ: Երբեմն զբաղվածության պատճառով դժվար է արագ և առողջ սնունդ գտնել: Prepa-ն ստեղծվել է առողջ և արագ սննդի միջև առկա բացը մեկընդմիշտ կամրջելու համար:

Մենք ստեղծել ենք մի վայր, որպեսզի ձեզ զգաք հարմարավետ և կարողանաք օգտվել ճաշացանկից օրվա ցանկացած ժամի: Անկախ նրանից, թե դուք մարզիկ եք, գրասենյակի աշխատակից, թե սննդի մասնագետ, մեզ մոտ կգտնվի Ձեզ համար համապատասխան սնունդ։

Prepa-ն հոգ է տանում այն բաղադրիչների մասին, որոնցով մենք սնվում ենք: Մենք օգտագործում ենք միայն թարմ և բարձրորակ մթերքներ և ամեն օր պատրաստում ենք մեր ուտեստները զրոյից: Մենք ձգտում ենք ազդեցություն թողնել համայնքի վրա ոչ միայն ճաշի կամ ընթրիքի համար սնունդ տրամադրելով, այլ ստեղծելով մարդկանց համայնք, որը գնահատում է իրենց առողջությունն ու սննդի որակը:

Jobs at Prepa LLC
address
Address
ք․ Երևան, Ամիրյան 4/6 // Թումանյան 21
address
Number of employees
1-15