Marketing Specialist
RESIDENT REAL ESTATE AGENCY
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է նախաձեռնող, ստեղծագործ մարքեթոլոգ, ով կզբաղվի ընկերության թվային մարքեթինգի զարգացմամբ, սոցցանցերի ակտիվացմամբ և հաճախորդների ներգրավման արդյունավետ ռազմավարության մշակմամբ։
Մեր նպատակն է բարձրացնել ընկերության ճանաչելիությունը, ավելացնել որակյալ հաճախորդների հոսքը և նպաստել անշարժ գույքի վաճառքների աճին։
Պարտականություններ
- Instagram, Facebook և TikTok հարթակների կառավարում և զարգացում։
- Սոցցանցերի զարգացման և վաճառքների խթանման մարքեթինգային ռազմավարության մշակում։
- Reels-երի, Stories-ների և գովազդային նյութերի գաղափարների ու սցենարների մշակում։
- Անշարժ գույքի օբյեկտների հոլովակների ինքնուրույն նկարահանում և պրոֆեսիոնալ մոնտաժ՝ հրապարակման համար պատրաստ վերջնական նյութի ապահովմամբ։
- Թիրախային գովազդների ստեղծում, կառավարում։
- Նոր հաճախորդների ներգրավման և հարցումների քանակի ավելացման ուղղությամբ աշխատանք։
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
- Սոցցանցերի վիճակագրության և գովազդային արդյունքների վերլուծություն։
- Ամսական հաշվետվությունների և զարգացման առաջարկների ներկայացում։
Պահանջներ
- Մարքեթինգի և սոցցանցերի կառավարման փորձ։
- Թվային մարքեթինգի և թիրախային գովազդի սկզբունքների իմացություն։
- Ստեղծագործական մտածողություն և ժամանակակից թրենդներին հետևելու կարողություն։
- Բովանդակության պլանավորման և գրագետ տեքստեր կազմելու հմտություններ։
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմային աշխատանքի կարողություն։
- Հոլովակների նկարահանման և պրոֆեսիոնալ մոնտաժի գործնական փորձ։
- Meta Ads Manager-ի գործնական իմացությունը։
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների աճի հաջողված օրինակները։
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք զարգացող և դինամիկ ոլորտում։
- Մասնակցություն միջազգային գործնական հանդիպումների և գործուղումների՝ այլ երկրներում՝ ընկերության թիմի հետ միասին։
- Մասնագիտական աճի և սեփական գաղափարներն իրականացնելու հնարավորություն։
- Ստեղծագործական ազատություն և մասնակցություն ընկերության զարգացման ռազմավարությանը։
- Արդյունքներին և փորձին համապատասխան վարձատրություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 19:00, շաբաթ՝ 11:00 - 17:00, կիրակի՝ հանգստյան օր։
- Աշխատավարձ՝ պայմանագրային, ըստ թեկնածուի փորձի և մասնագիտական հմտությունների։։
Միացե՛ք Ռեզիդենտ գործակալությանը և զարգացեք անշարժ գույքի ոլորտում ՝ պրոֆեսիոնալ թիմի կազմում։
Անշարժ գույքի ոլորտում՝ վստահություն, փորձ և մասնագիտական մոտեցում
Resident-ը 2022 թվականին հիմնադրված անշարժ գույքի գործակալություն է, որը գործունեության կարճ ժամանակահատվածում ձևավորել է իր ներկայությունը շուկայում՝ կարևորելով մասնագիտական սպասարկումը, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները և հաճախորդների վստահությունը։
Ընկերության գործունեությունն ընդգրկում է անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի առաջատար կառուցապատողների բնակելի նախագծերի վաճառքին։ Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին անշարժ գույքի ընտրության և ձեռքբերման ողջ գործընթացում՝ առաջարկելով անհատական մոտեցում, շուկայի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և գործարքի յուրաքանչյուր փուլի համակարգված ուղեկցում։
Resident-ը իր գործունեությունը զարգացնում է նաև միջազգային ուղղություններով՝ ընդլայնելով գործընկերային կապերը և գործունեության աշխարհագրությունը այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը, Օմանը և այլ երկրներ։ Միջազգային ուղղության զարգացումը մեզ հնարավորություն է տալիս դիտարկել անշարժ գույքի ոլորտը ավելի լայն հեռանկարում և արձագանքել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների պահանջներին։
Մեր ուժեղ կողմերը
Ընկերության կարևորագույն առավելություններից մեկը թիմի մասնագիտական փորձն ու աշխատանքային շարունակականությունն են։ Մենք կարևորում ենք ոլորտում կուտակված գիտելիքը, գործնական հմտությունները և յուրաքանչյուր հաճախորդի կարիքները ճիշտ հասկանալու կարողությունը։ Մեր նպատակն է ձևավորել պրոֆեսիոնալ թիմ, որը պատրաստ է առաջարկել մտածված լուծումներ և ուղեկցել հաճախորդին անշարժ գույքի ձեռքբերման կամ վաճառքի յուրաքանչյուր կարևոր փուլում։
Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև գործարքների իրավական ապահովմանը։ Resident-ը համագործակցում է անշարժ գույքի ոլորտում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբանների հետ՝ նպատակ ունենալով ապահովել փաստաթղթերի պատշաճ ուսումնասիրությունը, հնարավոր իրավական ռիսկերի բացահայտումը և գործարքների կազմակերպված ընթացքը։ Մեզ համար իրավական անվտանգությունը ոչ թե լրացուցիչ ծառայություն է, այլ հաճախորդի շահերի պաշտպանության կարևոր բաղադրիչ։