You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Ռեզիդենտ անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2022 թ․-ին: Այստեղ հաճախորդների հետ աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք տիրապետում են անշարժ գույքի շուկային, պատրաստ են առաջարկել գործարքի առավել բարենպաստ պայմաններ, ինչպես նաև ցուցաբերել իրավական աջակցություն: Հաճախորդները ընտրում են «Resident»-ը՝ հարցերին լրջագույն մոտեցում ցուցաբերելու, կոմպետենտ աշխատակիցների, անվտանգության և իրենց շահերի պաշտպանության համար։
Ինչու՞ դիմել մեզ՝
Մենք բացահայտում ենք կարիքներ, հարգանքի և վստահության մթնոլորտում ստեղծում ենք արժեքների վրա հիմնված համագործակցություն։ Առաջնահերթ ենք դասում հաճախորդների ցանկություններն ու շահերը, իրականացնում ենք կողմերի իրավունքների հավասարազոր պաշտպանություն։
Մենք հոգ ենք տանում հաճախորդների պահանջմունքների մասին։ Ազնվությունն ու բարեխղճությունը մեր հաջողության գրավականն են։