Կառավարչական հաշվառման ավագ հաշվապահ/կառավարչական հաշվառման թիմի ղեկավար
"Natfood" CJSC
Նկարագրություն
Բիէլլա մսամթերքի գործարանը կառավարչական հաշվառման բաժնի թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով փնտրում է վերլուծական մտածողությամբ ավագ հաշվապահի մեր թիմին միանալու համար:
Պարտականություններ
-
Ապահովում է արտադրական բիզնեսի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ճշգրիտ և ժամանակին կառավարչական հաշվառման տվյալները,
-
Կազմում է կառավարչական հաշվառման հաշվետվություններ (Եկամուտների ու ծախսերի, ֆինանսական վիճակի և այլն),
- Իրականացնում է արտադրական ինքնարժեքի հաշվառումը (հումք, կիսաֆաբրիկատներ, կորուստներ), արտադրական ծախսերի հաշվառումը և բաշխումը, իրականացնում է աշխատանքի վարձատրության հաշվառումը և բաշխումը,
- Իրականացնում է շեղումների վերլուծություն փաստացին նորմատիվայինի նկատմամբ,
- Իրականացնում է իր ենթակայութմաբ գտնվող հաշվապահների և հաշվետարների ղեկավարումը, աշխատանքի արդյունավետ բաշխումը, վերջիներիս կողմից կատարված աշխատանքի վերահսկողությունը,
- Մասնակցում է ERP արտադրական հաշվառման համակարգի ներդրմանն ու զարգացմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 2 տարվա փորձ արտադրական ոլորտում,
- Ինքնարժեքի հաշվարկի և արտադրական հաշվառման հիմունքների իմացություն
- Excel-ի բարձր մակարդակի տիրապետում
- ERP համակարգերի՝ 1C ծրագրի իմացություն
- Վերլուծական մտածողություն
“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.
“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը
Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։
1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:
2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:
2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:
«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:
Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:
2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:
Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը: