Get our free app. It won't take up space on your device
Industry: Legal, Insurance
Deadline: 6/9/2024
City: Yerevan
Employment type: Contract
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների/փաստաբանների.

Ծառայության տեսակը՝
Իրավաբանական (փաստաբանական արտոնագիրն առավելություն է):
Սկիզբը՝ հունիսի 1, 2024 թ․
Վայրը՝ Երևան

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն իրավաբանական կրթություն,
– Իրավաբանի աշխատանքային փորձ,
– Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Անգլերենի գերազանց իմացություն,
– Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,
– Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,
– Պատասխանատվության բարձր զգացում,
– Հաղորդակցման գերազանց հմտություններ,
– Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,
– Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
– Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ վերնագրի (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը (օրինակ՝ Իրավաբանական / փաստաբանական, վարչական / քաղաքացիական):

Նախատեսվում է փորձաշրջան երկամսյա ժամկետով:

Դիմելու վերջնաժամկետն է 2024 թ. մայիսի 31-ը:

Spread the word! Share this job on social media