Get our free app. It won't take up space on your device

Հյուրընկալ

Երեմյան Փրոջեքթս

Industry: Customer Support, Client Care, Restaurants, Food Services
Deadline: 5/8/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required
Job posting has expired

Նկարագրություն

Ռեստորան մտնելով հաճախորդն առաջինը հանդիպում է հյուրընկալի հետ։ Նրա դերն առանցքային է, քանի որ նա ռեստորանի մշակույթի, ոճի ու էսթետիկայի կրողն է։ Հյուրընկալի յուրաքանչյուր ժեստն ու միմիկան որոշիչ են, որովհետև ռեստորանի մասին առաջին տպավորությունը ստեղծվում է հենց նրա միջոցով։

Պարտականություններ

  • Դիմավորել հյուրերին,
  • Ռեստորանի կառավարման ծրագրով մշտապես հետևել ազատ սեղանների առկայությանը,
  • Ընդունել հեռախոսով կատարվող զանգերի ամրագրումները,
  • Պատասխանատու լինել ռեստորանի հաճախման համար սահմանված որոշակի կանոններին չհամապատասխանող, մասնավորապես անհամապատասխան հագուստով և վարքով հաճախորդի մուտքը ռեստորան մերժելու համար,
  • Հյուրերին ճանապարհել մինչև ելք:

Պահանջներ

  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Որևէ օտար լեզուների իմացությունը պարտադիր է,
  • Համակարգված աշխատելու ունակություն,
  • Կիրթ խոսք,
  • Որևէ օտար լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն:
Company օverview
address
Address
Տերյան 8
address
Number of employees
1001+

«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար ընկերություններից է, որի հիմնադիրն է՝ ռեստորատոր Դավիթ Երեմյանը: Ընկերությունն իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում ստեղծել և իրականացրել է համարձակ, յուրօրինակ և կոնցեպտուալ` տասնյակից ավելի նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման գործում:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ամբողջ փիլիսոփայությունն ամփոփված է «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսում․ ընկերության ցանկացած նախագծի գաղափար ծնվում է արժեքավորը պահպանելու, նոր ու մնայուն արժեքներ ստեղծելու, Հայաստանն ու մեր քաղաքը գունեղ ու բազմազան ներկայացնելու երազանքից։ «Երեմյան Փրոջեքթս»-ը միավորում է երևանցիների և քաղաքի հյուրերի կողմից ամենասիրված և ճանաչված հայկական ռեստորանային կոնցեպտները՝ «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ Շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2021թ․- ի հոկտեմբերի 17- ին ներկայացրեց կոնցեպտուալ նոր մոտեցմամբ՝ «Ռենոմե» ռեստորանը։ «Ռենոմե»-ն բացառիկ ձևաչափով ռեստորան է, որն իր հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով :

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free meals
Free meals
Trainings
Trainings
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media