HR մենեջեր
Yerevan Mobile
Նկարագրություն
Yerevan Mobile-ը փնտրում է պատասխանատու և կազմակերպված HR մենեջերի, ով կզբաղվի ընկերության աշխատակիցների հետ կապված փաստաթղթաշրջանառությամբ և կադրային գործերով։
Պարտականություններ
- Աշխատակիցների ընդունման և ազատման փաստաթղթերի պատրաստում
- Աշխատանքային պայմանագրերի և կադրային փաստաթղթերի վարում
- Անձնական գործերի և անհրաժեշտ փաստաթղթերի կարգավորում
- Արձակուրդների, աշխատանքային ժամերի և այլ կադրային տվյալների վերահսկում
- Այլ թղթաբանական և կազմակերպչական աշխատանքների իրականացում
Պահանջներ
- Կրթություն Բարձրագույն Կամ միջին մասնագիտական
- Աշխատանքային փորձ կդիտվի որպես առավելություն
- HR կամ կադրային գործավարության փորձը ցանկալի է
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ․-Շաբ 10։00 - 20։00
Կիրակի 11։00 - 19։00
Շաբաթական մեկ օր հանգստյան օր ։
Yerevan Mobile-ը Հայաստանում գործող տեխնոլոգիական և էլեկտրոնիկայի վաճառքի ընկերություն է, որը գործում է 2006 թվականից։ Ընկերությունն առաջարկում է պաշտոնական և ժամանակակից էլեկտրոնիկա՝ սմարթֆոններ, պլանշետներ, նոթբուքեր, խելացի ժամացույցներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, խաղային սարքեր, տեսա- և աուդիոտեխնիկա, ինչպես նաև բազմազան աքսեսուարներ։
Yerevan Mobile-ը համագործակցում է առաջատար միջազգային արտադրողների հետ և հաճախորդներին առաջարկում է պաշտոնական արտադրանք, սպասարկում, արագ առաքում, օնլայն ապառիկ և վերանորոգման ծառայություններ։
Ընկերությունն ունի մասնաճյուղեր Երևանում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում։