You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Yerevan Mobile
Yerevan Mobile-ը Հայաստանում գործող տեխնոլոգիական և էլեկտրոնիկայի վաճառքի ընկերություն է, որը գործում է 2006 թվականից։ Ընկերությունն առաջարկում է պաշտոնական և ժամանակակից էլեկտրոնիկա՝ սմարթֆոններ, պլանշետներ, նոթբուքեր, խելացի ժամացույցներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, խաղային սարքեր, տեսա- և աուդիոտեխնիկա, ինչպես նաև բազմազան աքսեսուարներ։
Yerevan Mobile-ը համագործակցում է առաջատար միջազգային արտադրողների հետ և հաճախորդներին առաջարկում է պաշտոնական արտադրանք, սպասարկում, արագ առաքում, օնլայն ապառիկ և վերանորոգման ծառայություններ։
Ընկերությունն ունի մասնաճյուղեր Երևանում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում։
Մենք հավատում ենք թիմային աշխատանքի ուժին և կարևորում ենք փոխադարձ աջակցությունը, հարգանքն ու վստահությունը։ Պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին, հաճախորդներին և թիմակիցներին։ Կարևորում ենք շարունակական զարգացումը, նոր գիտելիքների ձեռքբերումը և մասնագիտական աճը։ Մեր գործունեության հիմքում հաճախորդակենտրոն մոտեցումն է, բարձրակարգ սպասարկումը և ժամանակակից լուծումների առաջարկը։ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է զարգանալ, իր ներդրումն ունենալ և միասին կառուցել Yerevan Mobile-ի հաջողությունը։