Get our free app. It won't take up space on your device

HoReCa վաճառքի բաժնի ղեկավար

Alpha Food Service

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
10/25/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող, արդյունքներին միտված և առաջնորդական հմտություններով HoReCa վաճառքի բաժնի ղեկավարի, ով կղեկավարի HoReCa վաճառքի թիմը, կզարգացնի հաճախորդների հետ համագործակցությունը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։

Պարտականություններ

  • Ղեկավարել HoReCa վաճառքի բաժինը, կազմակերպել աշխատանքային գործընթացները, վերահսկել աշխատակիցների արդյունավետությունը և գնահատել կատարողականները։
  • Մասնակցել թիմի KPI-ների, վաճառքի թիրախների սահմանմանն ու ներդրմանը, վերահսկել դրանց կատարումը։
  • Հետևողականորեն ապահովել աշխատակիցների մասնագիտական զարգացման, վերապատրաստման և շարունակական ուսուցման գործընթացների կազմակերպումն ու կատարելագործումը։
  • Մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան վաճառքի պլանների մշակմանը և վերահսկել դրանց իրականացումը։
  • Զարգացնել և ամրապնդել համագործակցությունը գործող և նոր հաճախորդների հետ՝ ձևավորելով երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։
  • Վարել բանակցություններ խոշոր հաճախորդների հետ, մշակել համագործակցության պայմաններ և ապահովել դրանց արդյունավետ իրականացումը։
  • Հետևել HoReCa շուկայի միտումներին, մրցակիցների գործունեությանը և հաճախորդների նախասիրություններին՝ վաճառքի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։
  • Համագործակցել մարքեթինգի, կատեգորիաների կառավարման և այլ ստորաբաժանումների հետ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։
  • Վերահսկել բաժնի դեբիտորական պարտքերը և վճարումների կարգապահությունը։
  • Պատրաստել և ներկայացնել ղեկավարությանը վաճառքի արդյունքների, թիմի կատարողականի, հաճախորդների բազայի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի, վաճառքի կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ վաճառքի ոլորտում, ցանկալի է՝ HoReCa սեգմենտում։
  • B2B վաճառքի և խոշոր հաճախորդների հետ բանակցություններ վարելու փորձ։
  • Վաճառքի պլանավորման, KPI-ների սահմանման և կատարողականի վերլուծության հմտություններ։
  • Շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծության կարողություն։
  • Թիմը մոտիվացնելու և առաջնորդելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու հմտություն։
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքներին միտվածություն։
  • MS Office և CRM համակարգերի օգտագործման հաստատուն գիտելիքներ
  • Հայերենի, ռուսերենի լավ, անգլերենի բավարար իմացություն։
Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Քանի տարվա վաճառքի կառավարման փորձ ունեք *

This field is required

Նշեք Ձեր ֆինանսական ակնկալիքները *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media