
Հեռախոսազանգերի կենտրոնի տեխնիկական սպասարկման մասնագետ
«Ի-Մարկ» ՍՊԸ
E-mark ընկերությունը աշխատանքի է հրավիրում զանգերի կենտրոնի սպասարկման մասնագետների, որոնք կապահովեն անմիջական կապն ընկերության ներկա և ապագա գործընկերների հետ։
Աշխատանքն իրականացվելու է հերթափոխային գրաֆիկով (ցերեկային, երեկոյան և գիշերային հերթափոխեր)։ Ընտրված թեկնածուները հնարավորություն կունենան աշխատել դինամիկ զարգացող կազմակերպությունում մրցունակ պայմաններով։
Պարտականություններ
- Ընդունել հաճախորդներից ստացվող զանգերը,
- Գրանցել և մշակել զանգերի ընթացքում ստացված դիմումները, բողոքներն և խնդիրները,
- Վերլուծել և բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ,
- Տրամադրել հաճախորդներին առաջին մակարդակի տեխնիկական աջակցություն, բարդ խնդիրների դեպքում դրանք փոխանցել համապատասխան բաժիններին,
- Իրականացնել սպասարկում ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան,
- Ապահովել հաճախորդների շարունակական աջակցություն ընկերության կողմից գործարկվող համակարգից օգտվելու համար,
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել առցանց սպասարկում,
- Արձանագրել համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրները և փոխանցել դրանք համապատասխան բաժիններին,
- Մուտքագրել և թարմացնել հաճախորդների տվյալները համակարգում,
- Պատրաստել կատարված սպասարկման աշխատանքների հաշվետվություններ՝ օրական, շաբաթական, ամսական կտրվածքով,
- Իրականացնել փաստաթղթային աշխատանքներ՝ ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան,
- Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ և փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն,
- Լինել հաճախորդամետ, հաստատել դրական հարաբերություններ հաճախորդների հետ՝ ապահովելով վերջիններիս բարձր գոհունակությունը։
Պահանջներ
- Անհրաժեշտ պահանջներ,
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում (կդիտվի որպես առավելություն),
- Լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում և շարունակական սովորելու ունակություն և պատրաստակամություն
- Հաղորդակցման հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու հմտություններ։