Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

«Ի-Մարկ» ՍՊԸ

Address: Երևան, Եզնիկ Կողբացի փ․ 83-1
Number of employees: 1-15
About Us

«Ի-Մարկ» ՍՊԸ hիմնադրվել է 2020թ․ և հանդիսանում է Հայաստամում դրոշմավորման համակարգի ներդրման Ազգային օպերատոր։ Ընկերությունը ներկայացված է e-Mark բրենդով։

e-Mark-ը ապրանքների դրոշմավորման և հետագծելիության համակարգ է: Դրոշմավորումը իրենից ներկայացնում է հատուկ Data Matrix ծածկագրի կիրառում փաթեթավորման վրա: Համակարգի հիմնական խնդիրն է բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը, էապես նվազեցնել կեղծված և անորակ անալոգաների քանակը։ Թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքների իսկությունը և որակը:

Data Matrix ծածկագիր

Ապրանքի փաթեթավորման վրա Data Matrix ծածկագրի տեղադրումը թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել կեղծման և մաքսանենգության դեմ, պաշտպանել օրինական բիզնեսին և սպառողներին, ինչպես նաև թույլ է տալիս պետությանը մեծացնել հարկերի հավաքագրումը:

Data Matrix ծածկագիրը բաժանված է երկու մասի՝ նույնականացման կոդը, որը որոշում է արտադրանքի դիրքը համակարգում և արտադրանքի միասնական կատալոգում, և հաստատման կոդը կամ կրիպտո-պոչը, որը ստեղծվում է օպերատորի կողմից՝ օգտագործելով ներքին կրիպտոգրաֆիայի տեխնոլոգիաները: e-Mark համակարգի յուրաքանչյուր փուլում ապրանքների տեղաշարժը ֆիքսելով՝ բացառվում է կրկնօրինակ ապրանքների հայտնվելը և շուկայում դրա վերագործարկման հնարավորությունը։

Ի՞նչի համար է անհրաժեշտ դրոշմավորումը

Դրոշմավորման համակարգի հիմնական խնդիրն է երաշխավորել սպառողներին գնված ապրանքների իսկությունը և հայտարարված որակը։

Դրոշմանիշը ներկայացնում է հատուկ Data Matrix ծածկագիր փաթեթավորման վրա և ապրանքների այս միավորի մուտքագրումը տվյալների բազա: Համակարգի հիմնական խնդիրն է բարձրացնել անվտանգության մակարդակը, էապես նվազեցնել կեղծված և անորակ ապրանքների քանակը։ Թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքների իսկությունը և որակը:

Jobs at «Ի-Մարկ» ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to «Ի-Մարկ» ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Երևան, Եզնիկ Կողբացի փ․ 83-1
address
Number of employees
1-15