Հաշվետար
Exterior Group LLC
Նկարագրություն
ԿԱՐԴԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՆՈՐ ԴԻՄԵԼ
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ
Պարտականություններ
-
Նոր ապրանքների կոդերի ստեղծում և պարտադիր դաշտերի լրացում
-
Invoice-ների ստուգում և ճշգրտում
-
Բարձման փաստաթղթերի ստուգում
-
Հայտարարագրերի և վճարների ստուգում
-
Ապրանքի մուտքագրում համապատասխան փաստաթղթերի հիման վրա
-
Հաշիվների ստուգում և մուտքագրում
- QR կոդերի և դրոշմապիտակների մուտքագրում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Առնվազն 1–3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում:
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն։
- Հաշվետվությունների, հարկային հայտարարագրերի և ֆինանսական փաստաթղթերի պատրաստման հմտություններ։
- Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու բարձր կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն։
- Թիմում աշխատելու և ժամանակը արդյունավետ կառավարելու հմտություններ։
- ՀԾ-Հաշվապահի և MS Office փաթեթի գերազանց իմացություն,
- Tax service, 1C ծրագրի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր․
- Գրաֆիկ՝ վեցօրյա, ժամերը՝ 09:30-18:00
- Վայրը՝ Դավիթ Բեկի 134/4
Առավելություններ
- Մրցակցային աշխատավարձ,
- Անվճար ընդմիջում,
- Կարիերայի աճի հնարավորություն,
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: